Երևան +15°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:13 29-11-2022

Նիկոլ Փաշինյանի եղբորը վրաերթի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորը՝ Արմեն Փաշինյանին, վրաերթի ենթարկելու դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 1-ին մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վարորդը դեպքի վայրը չի լքել։