Ներքին 3 տարի առաջ - 14:25 29-11-2022

Կարծում եմ՝ «Վերածնվող Հայաստանի» հետ քաղաքական պայքարում համատեղ անելիքներ դեռ ունենալու ենք․ Ագնեսա Խամոյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ համատեղ քաղաքական նպատակադրումների եւ սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ մեկնաբանելով նույն խմբակցության պատգամավորներ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանի, Ելենա Կիրակոսյանի եւ Հռիփսիմե Ստամբուլյանի որոշումը պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ։

««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք քննարկում։ Տեղյակ ենք եղել որոշումից եւ հարգանքով ենք վերաբերվում որոշմանը։ Արձանագրենք, որ համատեղ քաղաքական նպատակադրումների եւ սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել։ Հենց «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն իր հայտարարության մեջ արձանագրել է, որ շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտում։ Ես կարծում եմ, որ քաղաքական պայքարում դեռ համատեղ անելիքներ ունենալու ենք»,- նշեց Խամոյանը։

Հիշեցնենք, որ այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումներ են ներկայացրել Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանը եւ Հռիփսիմե Ստամբուլյանը։ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ