Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:56 29-11-2022

Ադրբեջանի մեջլիսում առաջարկել են փոխել երկրի անվանումը

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է պաշտոնապես փոխել երկրի անվանումը։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է երկրի անվանումը դարձնել Հյուսիսային Ադրբեջան։

Հասանգուլիևը հիշեցրել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է «Ադրբեջանի նկատմամբ Իրանի թշնամական քաղաքականությունը»։ Նրա խոսքով՝ դրանից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը երկաթե բռունցքի ֆիգուր է դրել Իրանի դրոշի վրա և սոցցանցում տարածել այդ լուսանկարը։

Պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանում պետականաշինությանն ուղղված քայլերն իրենց համար անհրաժեշտ են դարձնում նոր սահմանադրության ընդունումը, որի առաջին քայլը պիտի լինի երկրի անվանումը փոխելը։

«Երկիրը պետք է կոչվի Հյուսիսային Ադրբեջան։ Նաև, ինչպես մյուս բաժանված ժողովուրդների սահմանումներում, առկա են հյուսիս և հարավ բառերը: Կարծում եմ՝ սա խթան կհանդիսանա նաև հարավային ադրբեջանցիների համար»,- ասել է նա։

Նշենք, որ Ադրբեջանում այսպես կոչված հարավային Ադրբեջան են անվանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուսարևելյան շրջանները, որոնց նկատմամբ ադրբեջանական կողմը պարբերաբար քողարկված և ոչ քողարկված կերպով հավակնություններ է դրսևորում։

Ձեզ գուցե հետաքրքրի