Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:50 28-11-2022

Ձմեռային անվադողերն այս տարի կլինեն ավելի մատչելի

ՀՀ ոստիկանությունը և ԱԻՆ-ը պարբերաբար հորդորում են վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով։ «Հարգելի՛ վարորդներ, Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում եղանակային փոփոխություններով պայմանավորված` որոշ ճանապարհահատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Ուստի խորհուրդ է տրվում բոլոր վարորդներին մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է տարածած հայտարարություններում։

Oragir.News-ը զրուցեց մայրաքաղաքում գործող մի քանի անվադողերի խանութների աշխատակիցների հետ, որպեսզի հասկանա՝ վարորդների շրջանում նկատվո՞ւմ է ակտիվություն՝ անցում կատարելու ձմեռային անվադողերի։ «Արդեն մեկ ամիս է այդ շարժը կա, դրանից առաջ էլ ակտիվություն կար, բայց այս մի ամսվա ընթացքում արդեն շատ հերթեր կան»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Master-Tire ընկերության տնօրեն Անաիդա Այվազյանը։ Խոսելով վարորդների ակտիվությունից՝ նա նշեց, որ գնային փոփոխություններ չկան․ «Մենք չենք փոփոխել։ Ոչ էժանացել է, ոչ էլ թանկացել, նույնն է մնացել»։ Atoyan Aniv ընկերության տնօրեն Գրիգորն էլ Oragir.News-ին հայտնեց, որ ամբողջովին չեն անցել ձմեռայինի , բայց մասնակի անցել են։ «Մասնակի ասելով ինկատի ունեմ, որ դեռ սեզոնային փոփոխությունը չի եղել»,- ասաց Գրիգորը։ Խոսելով գնայի փոփոխություններից Գրիգորն ասաց, որ կա գնային նվազում նախորդ տարվա հետ համեմատ․ «Դոլարի կուրսով պայմանավորված նախորդ տարիների հետ համեմատած էժանացել է, բայց հաճախորդների համար տարբերություն չկա, առնողը առնելու է»։ «Շատ-շատ են մարդիկ, ովքեր միջոցների բացակայության պատճառով երթևեկում են ամառային անվադողերով»,- նշեց Գրիգորը։ Հարցին՝ վարորդները նախընտրում են որակովը, թե մատչելին, Գրիգորը պատասխանեց․ «Ժամանակի ընթացքում փոխվել է տեսլականը, ավելի որակովն են նախընտրում, խերվել են»։

AUTOMAX ընկերությունից Արամն էլ ասաց, որ ակտիվությունը վաղուց է նկատվում, նախորդ ամսվա կեսից․ «Գնային փոփոխություն կա՝ պայմանավորված դոլարի կուրսի փոփոխման հետ, այսինքն այն անվադողը, որը նախորդ տարի արժեր 100 դոլար, դրամով արժեր 55 հազար, այս տարի արժի 40 հազարից մի քիչ ավել։ Դոլարի կուրսով պայմանավորված՝ նվազել է»։ «Կան հաճախորդներ, ովքեր շատ ուշ են գալիս, քանի որ մտածում են, որ ունեն անվադողեր, բայց թաց ճանապարհին մեքենան վարում են, զգում են, որ դա ձմեռայնություն չի անում, ստիպված փոխում են»,- ավելացրեց AUTOMAX ընկերության աշխատակիցը։ Հարցին ՝նախընտրում են որակովը, թե՝ մատչելին, Արամը պատասխանեց․ «Դա խիստ անհատական է, պայմանավորված է կոնկրետ գնորդի գնողունակությունից»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել