Ներքին 3 տարի առաջ - 14:17 28-11-2022

Կառավարության որոշմամբ շուրջ 87 միլիոն դրամ է հատկացվել Շիրակի մարզի մարզադպրոցներին մարզագույք ձեռք բերելու համար

Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզական կազմակերպություններում ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման ու դրանցում մարզման պայմանների բարելավման նպատակով ՀՀ Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ հասարակական կազմակերպություններին անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է մարզագույք:

Շիրակի մարզում գործող 17 մարզադպրոցի հատկացվել է 41 անուն մարզագույք՝ ընդհանուր 87 մլն 116 հազար դրամ արժողությամբ.

Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց
Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց
Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց
Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց
Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Ալեքսան Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի մարզահամալիր» ՀՈԱԿ
ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ
ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՀՈԱԿ

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո