Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:53 26-11-2022

Հրդեհ է բռնկվել Էջմիածնի շենքերից մեկում

Նոյեմբերի 26-ին, ժամը 19:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 18բ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում այսօր՝ նոյեմբերի 26-ին, երեկոյան 19.30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները շենքից տարհանել են 10 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ 20:10-ին: Այրվել են հյուրասենյակը (մոտ 20 քմ)՝ մասամբ, պատշգամբի պատուհանը և կենցաղային իրեր՝ մոտ 4 քմ:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում