Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:20 26-11-2022

ՀԱՊԿ-ի պատմության մեջ երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը վետո է կիրառում ՝ պարալիզացնելով կազմակերպության գործունեությունը․ Էդգար Ղազարյան 

ՀԱՊԿ-ում ցանկացած փաստաթուղթ պետությունների մակարդակով անցնում է նախնական քննարկումների փուլ։ Օրակարգ են բերվում միայն այն փաստաթղթերը, որոնց վերաբերյալ կա կոնսենսուս։ Այսինքն անակնկալներ պիտի որ տեղի չունենան։ Այս մասին այսօր «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ժամանակ Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Մեկ օր առաջ Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ Հայաստանին վերաբերվող որոշման հարցում կա սկզբունքային համաձայնություն։ Եվ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը վետո է կիրառում ՀԱՊԿ-ի պատմության մեջ երկրորդ անգամ՝ պարալիզացնելով կազմակերպության գործունեությունը»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ հիշեցնելով, որ նույն ձևաչափով նիստ տեղի է ունեցել նաև հոկտեմբերի 27-ին՝ առցանց ձևաչափով, այդ ժամանակ ևս քննարկվել է Հայաստանին հատկացվելիք օգնության հարցը․ «Եղել են որոշ անհամաձայնություններ, հարցի քննարկումը հետաձգվել է՝ Երևանում քննարկելու համար։ Սա բավարար ժամանակ էր, որպեսզի հայկական դիվանագիտությունը փորձեր իրենց վերաբերող հարցերը ներառել ընդունվելիք բանաձևի մեջ և օրակարգ բերեին հարցն այն ժամանակ, երբ արդեն կար համաձայնություն։ Իսկ եթե դա տեղի չի ունեցել, վետոյի կիրառումն ընդամենը կազմակերպությանը վարկաբեկելու փորձ է։ Ակնհայտ է, որ Հայաստանն առիթ է փնտրում այդ կազմակերպությանն իր անդամակցությունը դադարեցնելու համար։ Այսինքն չեն դիմել, որպեսզի օգնություն ստանան։ Դիմել են, որ ամեն ինչ անեն օգնություն չստանալու։ Միակ երկիրը, որ որոշմանը դեմ է քվեարկել, Հայաստանն է եղել»,- ասաց Ղազարյանը՝ ընդգծելով, որ նման գործելաոճն այս պահին արկածախնդրություն է։

Մանրամասները՝ տեսանյութում․



Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա