«Վեոլիա Ջուր» ընկերության դեմ քրգործը փակվեց ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի ջանքերով․ նախկին աշխատակից
copy image url

«Վեոլիա Ջուր» ընկերության դեմ քրգործը փակվեց ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի ջանքերով․ նախկին աշխատակից

Ներքին 2 տարի առաջ - 21:29 25-11-2022
Դեռևս 2018 թվականին «Վեոլիա ջուր» ընկերության դեմ կոռուպցիոն գործարքների համար հարուցված քրեական գործը փակվեց՝ այդ ժամանակ ՀՀ ԱԱԾ պետ նշանակված Արթուր Վանեցյանի ջանքերով։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վեոլիա Ջուր» ընկերության նախկին աշխատակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ տեղեկություններ էին տարածվել, որ Հանրային ծաայությունները կարգավորող հանձնաժողովը կաշառք էր վերցրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից՝ ջրի սակագինը բարձրացնելու պայմանով։

Ավելին, ընկերությունը, կաշառք տալու դիտավորությամբ, ՀԿԾՀ այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Նազարյանի և ևս 7 այլ պաշտոնատար անձանց համար Երևան-Փարիզ-Երևան ուղությամբ տոմսեր էր գնել։ Արդյունքում, հանձնաժողովի որոշմամբ, ջրի սակագինը բարձրացվել էր 11,414 դրամով՝ 1 խմ-ի համար 180 դրամի փոխարեն սահմանվելով 191,414 դրամ։

«Ֆրանսիա գործուղված այդ մի քանի անձանց մեջ էր նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայիս նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Դե ակնհայտ է։ Այդ ժամանակ Վանեցյանն ԱԱԾ պետ էր նշանակվել։ Իսկ ՀԾԿՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գարեգին Բաղրամյանն էլ Վանեցյանի բաջանաղը՝ քենակալն է։ Պարզ ու բնական է, որ այդ ձևով էլ փակվեց»,- ասաց մեր զրուցակիցը։

Իր խոսքով՝ Վանեցյանի քենակալի ու մյուսների գործուղումը կազմակերպելը «Վեոլիա Ջուր» ընկերության համար բավականին մեծ գումար էր արժեցել։

«Ջրմուղն էլ փակել էր տոմսի, հյուրանոցի և գործուղման մյուս բոլոր ծախսերը։ Խոսքն այս դեպքում մի քանի միլիոն դրամի մասին է, ավելի քան 10 միլիոն դրամ»,- մանրամասնեց մեր զրույցակիցը։

Ավելին, իր խոսքով՝ Վանեցյանը ո՛չ միայն նպաստել է այդ գործը փակելուն, այլև այդ ընթացքում նպաստել է իր քենակալի պաշտոնի բարձրացմանը։

«Այդ ժամանակ ինքը (Գարեգին Բաղրամյանը- խմբ․) «Վեոլիա Ջուր» ընկերությունում սակագների որոշման վարչության պետն էր։ Հետո Ռոբերտ Նազարյանին որ հանեցին, նրան դրեցին իր փոխարեն։ Իր պաշտոնն էլ բարձրացավ Վանեցյանի՝ պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Չդատեցին ու առաջ քաշեցին նույն պատճառով, այսինքն՝ հովանավորությամբ»,- ասաց նա։

Ըստ նրա՝ գործին ընթացք չտալուն նպաստել էր նաև Ֆրանսիայի հետ Հայաստանի ունեցած ջերմ ու բարեկամական հարաբերությունների փաստը։

Ամենից շատ դիտված

17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»