Ուղիղ եթեր
ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է Կապանը հռչակել ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
copy image url

ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է Կապանը հռչակել ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Ներքին 2 տարի առաջ - 19:17 25-11-2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով հերթական նիստին:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հիբրիդային ձևաչափով նիստին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից և Մոլդովայից:

Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում խոսել է 2021-2022 թվականներին Հայաստանում իրականացված երիտասարդական միջոցառումների մասին՝ շեշտադրելով, որ դրանք համահունչ են ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի ծրագրերին: Նա նաև անդրադարձել է երիտասարդների կարողությունների զարգացմանը, նորարարության խթանմանը, կամավորության զարգացմանն ուղղված ծրագրերին։

Նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՊՀ անդամ պետությունների «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական նախագծի միջազգային փուլի միջոցառումներին Հայաստանի մասնակցության նախապատրաստական աշխատանքները՝ նշելով նաև նախագծի ազգային փուլի ընթացակարգի մանրամասները:

«2021 թվականին «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին ներկայացվել էր ավելի քան 135 հայտ՝ 20 անվանակարգերում, որոնցից 5-ը հաղթող է ճանաչվել։ Այս տարի 5 անվանակարգերում ներկայացվել է 53 հայտ, արդեն ընտրվել են 5 լավագույն գաղափարները։ Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 28-ին»,- ասել է նախարարի տեղակալը` ավելացնելով, որ 2021 և 2022 թվականների լավագույն հայտերը Հայաստանի կողմից կուղարկվեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» եզրափակիչ փուլին։

Նիստի օրակարգային հարցերի թվում քննարկվել են 2024, 2025, 2026 թթ. «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի» կարգավիճակ ստանալու քաղաքների տարբերակները: 2026 թվականի «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի» կարգավիճակի համար Արթուր Մարտիրոսյանի առաջարկով ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում որոշվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքը ներկայացնել ԱՊՀ գործադիր կոմիտեին՝ համապատասխանաբար ներկայացնելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմանը։

Հարուստ պատմամշակութային ժառանգության, համապատասխան ենթակառուցվածքների առկայության կողքին ներկայացվող հիմնավորումների շարքում շեշտադրվել է, որ Կապանում՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, 2021 թվականի հոկտեմբերին անցկացվել է ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը: Սյունիքի մարզկենտրոնում է անցկացվել նաև նույն թվականի «100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական նախագծի միջազգային փուլը, որի մասնակիցները տպավորված էին մեկնել Կապանից։

Ինչ վերաբերում է 2023-2024 թվականների գործողությունների ծրագրին, ապա ըստ փոխնախարարի` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին նախատեսվում է ԱՊՀ գործընկեր երկրների երիտասարդության մասնակցությունը հիբրիդային ձևաչափով:

Նա նաև նշել է, որ Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդական 16-րդ Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է 1 ոսկե և 3 արծաթե մեդալ։

Նիստի ընթացքում ներկայացվել են ընթացիկ տարիներին ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի գործունեության ու երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը: Անդրադարձ է եղել համատեղ նախատեսվող միջոցառումներին, որոնք ուղղված կլինեն երիտասարդական կամավորության զարգացմանը, նորարարական գաղափարների իրականացմանը, մարզային երիտասարդության ակտիվությունը բարձրացնելու աշխատանքներին և մի շարք այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից