Ներքին 3 տարի առաջ - 13:16 25-11-2022

Ադրբեջանական զինված տեղակայումների հետևանքով խաթարված է մարդկանց կյանքը, չեն կարողանում եկամուտ վաստակել. Թաթոյան

ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի և մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հանդիպումը։

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր, ընդգծվել է արցախահայության ինքնորոշման իրավունքի անբեկանելիությունը:

Արման Թաթոյանը շեշտել է, որ ինչպես ապացուցում են փաստերը, թե´ Հայաստանում, թե´ Արցախում քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված տեղակայումների հետևանքով խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, լուրջ վտանգի տակ են մարդկանց կյանքն ու անվտանգությունը:

Մարդիկ չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը, կանգնած են սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առաջ: Այս խնդրի լուծումը կենսական կարևորության հարց է, որն անհրաժեշտ է մարդկանց բնականոն ու անվտանգ կյանքը երաշխավորելու համար:

Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը, առավել արդյունավետ դարձնել տարբեր հարցերում համատեղ ջանքերը` Ադրբեջանի իրական մտադրությունները վեր հանելու նպատակով, այդ թվում` ապացույցների միջոցով․ ադրբեջանական անօրինական արարքներն Արցախում պետք է ակտիվ ներկայացվեն միջազգային հարթակներում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան