Մամուլ 3 տարի առաջ - 08:32 25-11-2022

Ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Արփի Դավոյանն «Ընտրական օրենսգրքի» մասին օրինագիծ է ներկայացրել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանի ու Ալխաս Ղազարյանի նախաձեռնությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վերցվել է ընտրական հիմնադրամները վերահսկելու գործառույթն ու այն կոռուպցիայի կանխարգերլման հանձնաժողովին տրվել։ Նախաձեռնությունն, իհարկե, քաղաքական մեծամասնության «կողմ» կոճակի շնորհիվ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, ու ԿԸՀ-ն, փաստորեն, այլեւս չի՛ վերահսկելու ընտրական հիմնադրամները։

Այս ամբողջ պատմության մեջ աբսուրդն այն է, որ «Ընտրական օրենսգրքի» մասին օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս մի պատգամավոր՝ տվյալ դեպքում Արփի Դավոյանը, ում սեփական թիմում մեղադրում են ընտրակեղծիքների մեջ։ Դեռ չասած այն մասին, որ առ այսօր ՔՊ-ի ներսում չեն հանդարտվում ու ուզում են մինչեւ վերջ պարզել ու պատժել կուսակցության վարչության կազմի ընտրության խայտառակությունը, երբ վերահաշվարկից հետո վարչության կազմը փոփոխվեց։ Ըստ մամուլի հրապարկումների՝ ՔՊ կեղծված ընտրության հեղինակներից մեկն էլ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն էր, որ հստակ ու կոնկրետ հրահանգներ էր տվել՝ ում պետք է ընտրել, ում՝ ոչ։ Այժմ, փաստորեն, ո՛չ ավել, ո՛չ պակաս, նա ընտրական գործընթացների մասին նախաձեռնությամբ է հանդես եկել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց