Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:45 24-11-2022

Հայաստանը պետք է գործի՝ ելնելով միայն իր շահերից․ Ստեփան Դանիելյան

«Եվրամիության խորհրդարանում փաստաթղթային բազայով նման հասկացության իրավական ձևակերպումներ չկան։ Դրանք առավելապես խորհրդակցական բնույթ ունեն»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից ՌԴ-ն որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր ճանաչելու փաստին։

«Ֆորմալ առումով՝ դա չի կարող ազդեցություն ունենալ, բայց իրական կյանքում, իհարկե, դա ցույց է տալու այդ կազմակերպության հնարավոր քաղաքականությունը՝ տվյալ երկրի նկատմամբ։ Էնտեղ, որքան գիտեմ, առաջարկներ կան ՄԱԿ-ում Ռուսաստանի դերի սահմանափփակման առումով։ Բայց թե ինչպես կարող է սահմանափակվել, պարզ չէ, որովհետև հիմնադիր երկրներն անվտանգության խորհրդի անդամներ են, յուրաքանչյուրը կարող է վետո դնել։ Դեռ հարց է, որ դրան կհամաձայնի, օրինակ՝ Չինաստանը, նույնիսկ նաև Ֆրանսիան, հասկանալով, որ կարող է լինել իրավիճակ, իրենց դերը նույնպես սահմանափակվի»,- ասաց նա։

Այս համատեքստում, ըստ փորձագետի, իրադարձությունները որոշակիորեն կապված կլինեն նաև նավթի գներով պայմանավորված գործընթացների հետ։

«Դա կարևոր հարց է, թե ինչպես են դիտարկվում այդ հարցերն, ու ինչ քայլեր են դիտարկվում այդ ուղղությամբ։ Հիմա ուղղակի ինչ-որ քաղաքականության դեկլարացիա է, որը կարող է նաև ազդեցություն ունենալ, բայց դեռևս շատ անհասկանալի է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ, և արդյո՞ք ԵՄ բոլոր երկրները համաձայն կլինեն ՌԴ-ի դեմ ինչ-որ քայլերի»,- ասաց նա։

Քաղաքագետն անդրադարձավ նաև ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող Հայաստանի Հանրապետության վրա հայտարարության հնարավոր քաղաքական ու տնտեսական հետևանքներին։

«Մենք պետք է մեր շահերով շարժվենք և ձևակերպենք մեր շահերը։ Կարևորը մեր հեղինակությունը պահելն է։ Եթե մեր շահերի մեջ սահմանների անվտանգությունն է, ապա դրանից ելնելով էլ պետք է որոշենք՝ ինչն է մեզ պետք, իսկ ինչը՝ ոչ։ Եթե տեսնում ենք, որ ԵՄ հայտարարությունը մեր այդ շահերին դեմ է, ապա պետք է թքենք ԵՄ վրա։ Եթե Իրանն է մեր շահերի դեմ, ապա Իրանի վրա․․․ շատ կոպիտ եմ արտահայյտվում։ Ոչ թե տեսնենք, թե ում վերաբերմունքն ինչպես կազդի մեզ վրա»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
14:11 Մարդիկ սնունդ են բաժանում երթով դեպի Երևան շարժվող Բագրատ Սրբազանին և իր համակիրներին
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
14:31 Երևանում կարկուտ է տեղում
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ