Ներքին 3 տարի առաջ - 23:49 23-11-2022

Այս փոփոխությունները հնարավորություն կտան Նիկոլին հետին թվով լիքը բան մաքրելու, ջնջելու, «պարզաջրելու»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վաղը նիկոլենք ԱԺ արտահերթ նիստ են գումարում։

Ի թիվս այլոց փորձելու են փոփոխություններ մտցնել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում, որով ԱԱԾ արխիվները ոչնչացնելու հնարավորություն կստանան։

Օրենքի ներկա ձևակերպումն այսպիսին է.

«Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով»։

Նիկոլականներն առաջարկում են փոխել այս նախադասությամբ.

«Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։

Այսինքն օրենքի առաջարկվող տարբերակով նախ՝ հնարավորություն են ստեղծում ոչնչացնելու ԱԱԾ արխիվային նյութերը, ինչը ներկա օրենքով ընդհանրապես նախատեսված չէ, երկրորդը՝ հնարավոր է դառնում արխիվային նյութերը ոչնչացնել ոչ թե օրենքով, այլ «այլ իրավական ակտերով» (իրավական ակտի օրինակ է կառավարության որոշումը, ՏԻՄ որոշումը ևն), ըստ էության՝ Նիկոլի քմահաճույքով։

Ես իրավաբան չեմ, բայց ինչքանով որ ես եմ հասկանում, այս փոփոխությունները հնարավորություն կտան Նիկոլին հետին թվով լիքը բան մաքրելու, ջնջելու, «պարզաջրելու»։ Դե իսկ Աղրիդաղ Միրզոևի ուրախությանը հաստատ չափ ու սահման չի լինի... Եթե սխալվում եմ, կխնդրեմ իրավաբան ընկերներիս մեկնաբանել։

Հ.Գ. Առնվազն մի վտանգավոր թեմա էլ աչքովս ընկավ վաղվա օրակարգում, փորձեմ դա էլ հասկանալ ու առանձին գրառմամբ անդրադառնալ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին