Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:34 23-11-2022

Վերջին երկու տարում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստում հայտարարել է, որ ՀԱՊԿ շրջանակներում չկա կոնսենսուս՝ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիային արձագանքելու հարցում։

«Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը։ Այս շրջանը շատ հագեցած էր. մենք նշեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը»,- ​​ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ հակառակ հոբելյաններին՝ Հայաստանի տրամադրությունը հոբելյանական չէ։ Նա հիշեցրել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային։

«Ցավալի է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողություններից, և փաստորեն մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքի հարցում։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ իմիջին՝ ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում