Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:12 23-11-2022

Քրեակատարողականի պատերը որևէ կերպ չեն վհատեցնում Էրիկ Ալեքսանյանին․ Վերաքննիչի որոշումը բողոքարկվել է


Էրիկ Ալեքսանյանը բարձր, տոնական տրամադրությամբ է նշել 30-ամյակը, քրեակատարողական հիմնարկի պատերը որևէ կերպ չեն կաշկանդում կամ վհատեցնում իրեն, հակառակը, ավելի են ուժեղացրել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ծննդյան օրն էր։ Պապոյանն ու ընտանիքի անդամները հնարավորություն են ունեցել այցելելու նրան։ Նա նաև հայտնեց, որ ստացել են Վերաքննիչի որոշումը, որով մերժվել էր խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։

«Մենք համաձայն չենք Վերաքննիչի որոշումների հետ, ուստի բողոքարկում ենք Վճռաբեկ դատարան։ Կոնկրետ փաստական հիմքերը չենք կարող պարզաբանել, քանի որ այս գործով նախաքննական գաղտնիքի հետ կապված բոլոր պաշտպանները ստորագրություն ենք տվել։ Միայն կարող եմ արձանագրել, որ Վերաքննիչի եզրահանգումների հետ համաձայն չենք, հետևաբար բողոքարկում ենք Վճռաբեկ դատարան»։

Անդրադառնալով հարցին, թե պատգամավորների ներկայացրած երաշխավորությունը որքանով կարող է որևէ բան փոխել՝ նա նշեց, որ կդժվարանա գնահատականներ հնչեցնել։

Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 19–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարեց Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նույն գործով անցնում է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես նույն օրը կալանավորվեց։ Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրան աջակցելու համար: Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան