Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:02 23-11-2022

Շաբաթ, կիրակի օգտվում եմ հանրային տրանսպորիտից․ Երևանի քաղաքապետ

Հիմնականում շաբաթ,կիրակի օգտվում եմ հանրային տրանսպորիտից։ Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտնել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Ավտոբուսը կանգնեց, մեջտեղի դռնով մի կին մտավ, երևի նկատեցին որ ես եմ, այդ կնոջը իջացրեցին, եկավ գումարը ստացավ, նորից գնաց, բարձրացավ»,- նշել է նա՝ հավելելով, որ հանրային տրանսպորտի խնդիրները բազմազան են։

«Արդեն հայտարարել ենք, որ 150 ավտոբուս երևի մինչև շաբաթվա վերջ արդեն կգա Հայաստան, 15 տրոլեյբուսները ճանապարհին են, կարծում եմ՝ մինչև դեկտեմբերի սկիզբ կլինեն Հայաստանում, որը մեզ հնարավորություն է տալու, որ կարողանանք շարժակազմն ավելացնել»,- ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ կարևորում են այն հանգամանքը, որ ավտոբուսների շահագործման 10 տարին լրացրած չլինի, իսկ շուկայում այս պահի դրությամբ այդ քանակի տրանսպորտային միջոցներ չկան, որպեսզի կարողանան վարձակալել, այդ գծերում շահագործել:

««Հագեր»-ներից որոշ քանակությամբ ավտոբուսներ չէին աշխատում, քանի որ պահեստամասերի խնդիր ունեինք: Երեք կոնտեյներ էր, որոնցից 2-ն արդեն Հայաստանում է, երրորդը կլինի դեկտեմբերին, որը հնարավորություն կտա, որ վերանորոգեն: Ինչ վերաբերում է «Ման» ավտոբուսներին, ապա ինչ-որ քանակ արդեն պատրաստ է, վաղը գործուղման ենք մեկնելու, որ տեղում նայենք, և միգուցե մի մասն ավելի շուտ գա, քան նախատեսում էինք: Այսինքն, չսպասենք հունիս-հուլիս»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետը հորդորեց քաղաքացիներին՝ իրենց մոտ ունենալ 100 դրամ․ «Կան վարորդներ, որ ձեռքով բերում, գումարը հանձնում են, միայն մետաղադրամի սարքը չէ: Վերահսկման համակարգը երևի 1-2 շաբաթից պատրաստ կլինի ու ավելի մատչելի կլինի հետևել վարորդների վարքագծին»,- ասաց Հրաչյա Սարգսյանը՝ հայտնելով, որ 51 վարորդ են աշխատանքից հեռացրել:





Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը