Ներքին 3 տարի առաջ - 23:45 22-11-2022

ԲՏԱ փոխնախարարը ՀՀ-ում Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտի մարտահրավերները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Ողջունելով դեսպանին՝ Ռոբերտ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ընթացիկ աշխատանքների և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ: Նախարարն անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներին: Նախարարը խոսել է նաև տեխնոլոգիական կրթության և ոլորտի մասնագետների պահանջարկի մասին, որտեղ հայ կանանց դերն առանցքային է․ Հայաստանում ՏՀՏ ոլորտում ավելի քան 43%-ը կանայք են, ինչը համաշխարհային մակարդակով շատ բարձր ցուցանիշ է:

Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և ոլորտային վերջին զարգացումները ներկայացնելու համար, ինչը կարող է խթան հանդիսանալ համագործակցության ուղղություններն առավել արդյունավետ նախանշելու և զարգացնելու համար: Դեսպանը ողջունել է նաև այն փաստը, որ Հայաստանում կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում համաշխարհային միջին ցուցանիշից բարձր տոկոս է կազմում։

Հանդիպման ընթացքում նախարարը և դեսպանը մտքեր են փոխանակել փոստային ծառայությունների, դրամի փոխարժեքի տատանումների, այլ երկրներից ՀՀ տեղափոխված ՏՏ մասնագետների, ստարտափներին տրամադրվող հարկային արտոնությունների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու ոլորտային համագործակցությունը նախանշված և հնարավոր բոլոր ուղղություններով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի