copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:09 22-11-2022

Եթե կառուցենք ռուսական ատոմային կայան, կլինի ռուսական ֆինանսավորում․ ՏԿԵ փոխնախարար

«Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին հայկական կողմը ստանդարտ հանդիպումներ է ունենում «Ռուսատոմ» ընկերության ղեկավարության հետ, քննարկել են Մեծամորի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը վերաբերող հարցեր, և նախատեսված կառուցվելիք էներգաբլոկի նախագծին առնչվող հարցեր։

Կողմերն աշխատում են նախնական տեխնիկական տեսական հիմնավորման վրա, որոշակի հարցեր քննարկել են, հաջորդ հանդիպումը նախատեսված է տարվա ավարտին։

Այս մասին Սոչիում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ով մասնակցում է «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին։

Հարցին, թե դեռևս սեպտեմբերի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հատնեց, որ 2025-2026թթ նախատեսված է նոր էներգաբլոկի կառուցման մեկնարկը, արդյո՞ք այդ ժամկետն ուժի մեջ է, փոխնախարարն ասաց, որ կհասցնեն նախատեսված ժամկետում աշխատանքներին մեկնարկ տալ․ «Որոշակի փաստաթղթեր ստորագրված են, օրինակ, նոր բլոկի հուշագիրը, արձանագրություններ հանդիպումների ու գործողությունների ծրագրի վերաբերյալ և այլն։ Ըստ ժամանակացույցի գնում ենք առաջ»։

Հաջորդ հարցին, թե ի՞նչ է սպասվում ֆինանսական մասում, ո՞վ է ֆինանսավորելու կամ աջակցելու նոր էներգաբլոկի կառուցման համար, վա՞րկ է տրամադրվելու, թե՞ այլ տարբերակ կա, Հակոբ Վարդանյանն ասաց, որ մինչև չավարտվի նախնական հաշվարկները, վաղ է խոսել ֆինանսավորման մասին․ «Ուղղակի ընդունված պրակտիկա է աշխարհում՝ որ երկրի տեխնոլոգիան որ օգտագործում ես, այդ երկրից էլ ֆինանսական միջոցները ներգրավվում են, մանավանդ հիմա շատ բարդ է պատկերացնել ռուսական տեխնոլոգիայով նոր ատոմային կայանի կառուցումն այլ երկրի ֆինանսական աջակցությամբ։ Եթե կառուցենք ռուսական դիզայնով ատոմային կայան, ապա կլինի նաև ռուսական ֆինանսավորում»։

Փոխնախարարը նաև հայտնեց, որ ռուսական կողմը բազմիցս է հայտնել, որ պատրաստ է վարկ տրամադրել, սակայն պայմանները և այլ հարցերն այս պահին քննարկելը դեռ վաղ է։

Հարցին, թե ի՞նչ հզորությամբ կայանի կառուցման շուրջ են քննարկումները, Վարդան Հակոբյանն ասաց, որ այս պահին քննարկվում է 1000-1200 մեգավատտ հզորությամբ բլոկի կառուցման հարցը, հիմա աշխատանք է տարվում այն ուղությամբ, որպեսզի պարզեն, թե արդյո՞ք այդ բլոկը համատեղելի է Հայաստանի էներգահամակարգի հետ։

Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ փոխնախարարն ասաց, որ 2036 թվականին նոր կայանն արդեն պետք է պատրաստ լինի ամբողջական շահագործման, 2034-2035 ցանց մտնելու փորձակումները պետք է կատարված լինեն, 2-րդ էներգաբլոկի շահագործումը դադարեցնելուն զուգահեռ նոր կայանը պետք է ամբողջովին շահագործվի։

Նա նաև հավելեց, որ աշխարհաքաղաքական փոփոխություններին զուգահեռ շատ հարցեր կարող են փոխվել, բացի այդ, այլ գործոններ ևս կան սկսած սպառողների թվից, որոնք ավելացել են․ «Հիմա մենք գնում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման, միգուցե վաղը հնարավորություն ունենանք իրենց հետ զուգահեռ աշխատելու, և դա լրիվ իրավիճակ է փոխում»։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:11 Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ shamshyan.com
21:58 Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ վարորդները հոսպիտալացվել են. shamshyan.com
08:38 Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
23:12 Արագածոտնի մարզում մի քանի տոննա խոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է. shamshyan.com
22:54 X-Group ընկերությունը խոստանում է կես միլիոն դրամ «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի նախնական կադրերը տրամադրողին
10:10 Ձորաղբյուրում երիտասարդը մուրճով կյանքից զրկել է մորաքրոջ որդուն
12:30 Ուժեղ պայթյունի ձայն լսվեց, շենքը դղրդաց․ «Դոմուս»-ի հրդեհի ականատես
23:41 Հունգարիան չի տուժի Ուկրաինայի միջոցով ՌԴ գազի տարանցման հնարավոր դադարից. Պետեր Սիյարտո
19:18 Վարժական հավաքի մասնակցին 50.000 դրամով տուգանել են Գորիսի զբոսայգում ծխելու համար
14:20 Էս ուր ենք հասել․ Ոստիկանությունը ավտոմեքենա՞ է գողացել