Ներքին 3 տարի առաջ - 13:08 22-11-2022

Խնդիր է դրված Վահագն Վերմիշյանին զրկելու առողջական իրավունքներից․փաստաբան

Նախօրեին շտապ օգնության ցուցումով Քաղաքաշինության նախկին նախարար Վագահն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կոնտրոն։ Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը հայտնեց, որ հիվանդանոցում հետազոտություններից հետո պարզվել է, որ ամեն ինչ նորմալ է։

«Բայց որոշակի ճնշումներից հետո հասկացանք, որ, այնուամենայնիվ, խնդիրներ կան գլխուղեղի անոթների հետ։ Մենք խնդրել ենք մեզ տրամադրել սարքի հետազոտությունը, որպեսզի այն փոխանցենք այլ անկախ մասնագետների և ունենանք անաչառ պատկեր, թե ինչպիսի առողջական վիճակում է Վահագն Վերմիյանը։

Անցած վատթարացման նման այս անգամ ևս հիվանդանոցն ասում են, որ ամեն ինչ նորմալ է։ Բայց եթե ամեն ինչ նորմալ է՝ ինչո՞ւ է ամեն անգամ առողջական վիճակը վատթարանում»։

Նա նշեց, որ խիստ նախնական տեղեկատվությամբ՝ խնդիրը կապված է թթվածնային քաղցի, շնչառական համակարգի խախտման և անոթային՝ գլխուղեղի արյան շրջանառության հետ։ Վերջնական ախտորոշումը կլինի 1-2 օրվա ընթացքում։ Նա նաև հայտնեց, որ Վերմիշյանը կրկին տեղափոխվել է ՔԿՀ։

«Մենք միայն գիտենք, որ ինքն անձամբ չի դիմել բուժօգնության, առողջական վիճակը վատթարացել է, հենց ՔԿՀ բժիշկի կանչով շտապ օգնության բրիգադ է ժամանել, բրիգադը գտել է, որ անհրաժեշտ է հիվանդանոց տեղափոխել Վերմյանին, բայց հիվանդանոցում անհասկանալի պատճառներով ասում են, որ որևէ լուրջ խնդիր չունի և հետ են ուղարկել ՔԿՀ։

Իհարկե, գայթակղությունը մեծ է ասել իմ մտածածը, բայց ամեն ինչ, կարծում եմ, ակնհայտ է, եթե մարդը դատարանի դահլիճում ուշագնաց է լինում, ՔԿՀ-ում ուշագնաց է լինում, ընդ որում՝ կարևոր է ասել, որ մենք չենք դիմել շտապ օգնության, ես չեմ ուղարկել բժիշների բրիգադ, Վերմիշյանը ՔԿՀ-ում չի դիմել բուժօգնության, ՔԿՀ բժիշկն է խնդիրը տեսել և շտապ օգնության բրիգադ է կանչել, իր հերթին շտապ օգնության բրիգադն էլ արձանագրել է, որ առկա է հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն, բայց ամեն դեպքում, կարծում եմ, խնդիր է դրված իր առողջական իրավունքներից զրկելու, որովհետև անհասկանալի է, թե ինչպես եղավ, որ շտապ օգնությունը և ՔԿՀ բժիշկն արձանագրեցին խնդիրներ և հոսպիտալացման անհրաժեշտություն, բայց հիվանդանոցի բժիշկները չտեսան դա»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի