Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:12 21-11-2022

Ադրբեջանի ընկերների շնորհիվ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բանաձևից հակաադրբեջանական ձևակերպումները հեռացվել են. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թունիսում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ Հայաստանի և Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ կազմակերպված այսպես կոչված սադրանքը ճնշվել է։ Ադրբեջանական «Minval.az» լրատվականի փոխանցմամբ` Ալիևն այս մասին ասել է Ադրբեջանի իշխող Նոր Ադրբեջան կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Ալիևը հայտնել է, որ Բաքվի դեմ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում «կեղտոտ սադրանք էր ծրագրվում, որի հեղինակը Ֆրանսիան էր»։ Նա նաև պնդել է, որ Ֆրանսիան այժմ հովանավորում է Հայաստանին։

«Նրանք միմյանց քույրեր են անվանում: Նրանք կարող էին միմյանց եղբայր անվանել, բայց չգիտես ինչու ասում են՝ քույր»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ գագաթաժողովի բանաձևի նախնական տարբերակը հիմնված էր ամբողջովին հակաադրբեջանական թեզերի վրա և «լիովին հակասում էր իրականությանը»։ «Սակայն բոլոր հակաադրբեջանական թեզերը բացառվեցին Ֆրանկոֆոնիայի կազմակերպության մեր ընկերների ջանքերի շնորհիվ։ Նրանք մեր ընկերներն են բառիս բուն իմաստով։ Այս հնարավորությունից նույնպես ֆրանս-հայկական տանդեմը չկարողացավ օգտվել»,- նշել է Ալիևը։

Վերջինս հավելել է, որ միջազգային կազմակերպություններում բարձր է գնահատվում Ադրբեջանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ Բաքուն մշտապես պատասխանատվությամբ է վերաբերվում ցանկացած աշխատանքի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները