Ներքին 3 տարի առաջ - 18:47 21-11-2022

Տունս ավիրվեց, մի տնից երկու չափահաս տղամարդ էին, երկուսն էլ չկան․ անհետ կորած Սարգիս Ղուկասյանի տատ

Երկու տարի է՝ տառապում եմ․ թոռս անհետ կորած է։ Համոզված ենք, որ ողջ է։ Հադրութում շրջափակման մեջ է ընկել հատուկ ջոկատայիների կողմից, որոնք բոլոր զոհերի մարմինները հետո հետ են տվել, բայց իմ թոռնիկից ոչ մի ԴՆԹ չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի տատը:

«Ինքը երբ շրջափակման մեջ է ընկել Հադրութում, բոլոր զոհվածների մարմինները հետ են տվել, մինչև հիմա իմ թոռնիկից ոչ մի ԴՆԹ չկա: Ընկերոջն օգնելու ժամանակ թուրքերը հայտնաբերել են իրեն: Ընկերոջն սպանել են, ինքը ուզեցել է փախչի, կամ վիրավորվել է, կամ փամփուշտներն է վերջացել, որ իրեն վերացնի: Ինքն էն տղեն չէր, որ գերի ընկներ հեշտ ու հանգիստ։ Ու հոկտեմբերի 10-ից տեղեկություն չունենք:

Երեխես իր հորն էլ չտեսավ: Տղաս զոհվեց: Չթողեցին գնար իր երեխու մոտ, որ հերը տղուն պաշտպաներ: Տղաս Ջաբրայիլ էր գնացել թոռանս հետևից: Բայց Ջաբրայիլից տղես հետ չեկավ, էնտեղ զոհվեց, մնաց: 2,5 ամիս հետո փակ դագաղով բերեցին, չգիտեմ էլ ինչ ձևով դրեցին դեմս: Թոռս առաջին օրից պտերազմի մեջ էր, իրենք խաբել, ասել էին՝ բունկերներում ապահով տեղ է: Տունս ավիրվեց, մի տնից երկու չափահաս տղամարդ էին, երկուսն էլ չկան: Մեկին հուղարկավորել եմ, մյուսի ճակատագիրը չգիտենք:

Թոռնիկս 11 օր էր Ջաբրայիլում, որ պատերազմն սկսվեց: Հետո իրենց Ջաբրայիլից բերել էին Հադրութ: Հադրութից մեզ հետ կապի մեջ էր, բայց տեղյակ չէր հոր զոհվելուց»,- պատմեց տատը:

«Ինձ ասել են, որ տղայիս գլուխն էլ են կտրել, և մեր ղեկավարությունը ինձ վախեցնում էր մյուս տղայիս հարցով, թե քրեական պատասխանատվության կենթարկեն։ Ինձ համացանցում ինչ ասես ասացին՝ էլ զրպարտիչ, էլ ստախոս, բայց ես սուտ չեմ խոսում»,- նշեց նա՝ հավելելով, որ ամեն օր տառապում են։

Տիկինը նաև նշեց, որ հարսիս ամուսինը զոհված է, տղան՝ անհետ կորած։

Հիշեցնենք, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվեցին կառավարություն՝ բարձրաձայնելու, որ իրենց որդիների ճակատագիրը մինչև հիմա հայտնի չէ, որ պատերազմում գերեվարվածները դեռևս չեն վերադարձել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերը չեն կատարվում: Պաստառները տեղադրվեցին Հանրապետության հրապարակում՝ նախատոնական դեկորացիաների ֆոնին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը