Ներքին 3 տարի առաջ - 10:35 21-11-2022

Հայաստանը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ նախաձեռնությանը՝ տոնելու Երեխաների համաշխարհային օրը

Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի առիթով Հայաստանը միացել է աշխահի այլ երկրներին՝ կապույտ գույնով լուսավորելու խորհրդանշական կառույցներ, այս անգամ նոր տեսլականով:

Այս տարի լուսավորվեցին Հաղթանակի զբոսայգում Մեծ Անիվը և Մայր Հայաստան հուշարձանը, ինչպես նաև Մատենադարանն ու Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը,- այս ամենը խորհրդանշելու, թե ինչ է անհրաժեշտ երեխաներին առողջ ու երջանիկ մեծանալու համար՝ ուրախություն և զվարճալի ժամանց, պաշտպանություն ու խաղաղություն, կրթություն ու մշակույթ, ինչպես նաև առողջություն ու սնուցում ընտանեկան միջավայրում:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից հայտնում են՝ նոյեմբերի 20-ին Երեխաների համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում աշխարհի տարբեր երկրներում այդ օրը կապույտ լույսով լուսավորվում են տարբեր խորհուրդ և պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցներ/վայրեր։


Նախորդ տարիներին խորհրդանշական կապույտ լույսի ներքո լուսավորվել են Սիդնեյի օպերային թատրոնը, Աթենքի Ակրոպոլիսը, Գիզայի բուրգերը, Ռաշթրափաթի Բհավան նախագահական պալատները Նյու Դելիում, Աֆրիկակյան վերածննդի հուշարձանը Սենեգալում, Էմփայր Սթեյթ Բիլդինգը Նյու Յորքում և այլ վայրեր՝ ի աջակցություն երեխայի իրավունքների:

«Այս տարի Երեխաների համաշխարհային օրը Հայաստանի «Light it Up Blue» (Լուսավորիր կապույտով) նախաձեռնության շրջանակում լուսավորվեցին Երևանի այն վայրերը, որոնք խորհրդանշում են այն, թե ինչ է պետք երեխաներին առողջ և երջանիկ մեծանալու և ինքնաբավ և կարող մեծահասակներ դառնալու համար՝ Հայաստանի ապագան», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

Նրա խոսքով, երեխայի իրավունքների մասին կոնվեցիայից բխում է, որ մանկությունը յուրահատուկ, պաշտպանության արժանի ժամանակահատված է:

«Կոնվենցիան ապացույցն է այն բանի, որ աշխարհը կարող է համարձակ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ի պաշտպանություն բոլորի համար ավելի լավ ապագայի: Երեսուն տարի անց, թեև առաջընթաց գրանցվել է, շատ երեխաներ դեռ չեն կարողանում լիարժեք օգտվել իրենց բոլոր իրավունքներից։ Եվ սա է պատճառը, որ մենք պետք է միասին աշխատենք՝ ապահովելու համար, որ Կոնվենցիան մնա կենդանի և ապրող փաստաթուղթ և առաջնորդող լույս լինի յուրաքանչյուր երկրի, համայնքի և ընտանիքի համար»,-նշել է նա։

Նախորդ տարի Հայաստանում լուսավորվել են Երևանի մերձակայքում գտնվող հնագույն Զվարթնոց տաճարի ավերակները՝ խորհրդանշելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանդատը` պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի իրավունքները, որտեղ էլ նա ապրի: Զվարթնոցի տաճարը 2000 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան