Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:52 20-11-2022

Ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցի քննարկումը ՀԱՊԿ-ում սաբոտաժ ու ապուշություն կլինի. քաղաքագետ

Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։

Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Oragir.news-ը սպասվող հանդիպման և քննարկվող թեմաների վերաբերյալ զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք չպետք է ելույթում, օրակարգում մտցնեն Հայաստանից ադրբեջանական զորքերի դուրս հանումը, արդյոք Լուկաշենկոյին չպետք է նվաստացնեն մեր երկրում՝ պատասխանեց.

«Հայաստանից ադրբեջանական զորքերի դուրս հանման հարցի քննարկումն ապուշություն է, որովհետև մի քանի անգամ փորձ արվել է, և դա որևէ արդյուքն չի տվել, ինչի համար, որովհետև կան ՀԱՊԿ-ում պետություններ, որոնք Ադրբեջանի շահերից են հանդես գալիս, և ՀԱՊԿ-ը դա ինչ-որ ժամանակավոր կառույց է, առանց ինչ-որ հստակ ձևավորված, բայց այնուամենայնիվ այնտեղ հնարավոր է լինում ինչ-որ հարցեր քննարկելը, պայմանավորվել, խնդիրները լուծվում են ՌԴ, ՀՀ, Իրանի ձևաչափերում, և ՀԱՊԿ-ում հերթական անգամ այդ հարցը բարձրացվում է այն դեպքում, երբ դա Երևանում է լինելու՝ ապա սաբոտաժ է այդ կազմակերպության հանդեպ, որի գոյությունը դեռևս այդքան էլ հաստատված չէ, պարզապես ՀՀ-ի կողմից կլինի դիվերսիա այդ կազմակերպության հանդեմ, քանի որ այդ կազմակերպությունն ի վիճակի չէ այդ հարցը կարգավորել։

Իմաստը ո՞րն է, ինչ-որ հարցեր հնարավոր լինում է կազմակերպության միջոցով լուծել, հիմա այդ կազմակերպության քանդողի դերը վերցնել ու այդ երկրների թշնամի դառնալու իմաստը չեմ տեսնում»։

Հարցին՝ թե ի՞նչ սպասելիքներ ունենալ ՀԱՊԿ խորհրդի նիստից՝ պաստասխանեց.

«Առանձնապես ոչ մի սպասելիք էլ պետք չէ ունենալ, սպասելիքն այն է, որ ՌԴ նախագահը գալիս է Հայաստան դրանով ցույց է տալիս, որ ՌԴ-ն դեռևս ներկա է այստեղ և թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը կարող է կրկնվել, այդ հարցում զսպողի դեր կարող է կատարել»։

Անդրադառնալով Բելառուսի նախագահի վերաբերյալ հարցին՝ ասաց. «Եթե պետք լինի իրեն նվաստացնելու հարց առաջանա, Լուկաշենկոն Փաշինյանին այնպես կնվաստացնի, որ նա տաս կլաս կլինի, որպես քաղաքական գործիչ ցածր է Լուկաշենկոյից, և իր համարձակությամբ, ինչ-որ ասել էր Լուկաշենկոն, ինքն ասել էր, այն, ինչ կա, և դա նվաստացում էր այն առումով, որ ոչ թե ՀՀ վարչապետին է նվաստացնում, այլ ստիպված էր բարդ բաները բարձրացնել, դրանով ՀՀ վարչապետն ինքն է նվաստացել, որ ինքն այդքան պարզ բաները չի հասկանում, որ իրեն մանրացված եղանակով են բացատրում։

Բայց թող Փաշինյանը գնա Լուկաշենկոյից սովորի միջազգային հարաբերություններ ու իրավիճակը տիրապետելու հարցեր։ Եթե փորձի նվաստացնել, իրեն այնպես կնվաստացնեն մասնակից բոլոր եկրների ղեկավարները՝ հենց Երևանում»։

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից՝ կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համար համատեղ միջոցառումների քննարկումը։

Նստաշրջանի ընթացքում, ինչպես սպասվում է, կընդունվի Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Ինչպես նշել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։