copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 21:04 18-11-2022

Ինստիտուտը ձախողելու է․ եթե համատարած չներկայացնեն հայտարարագիր, պետությունը ռեսուրս չունի այն հարկադրելու․ Սիրանուշ Սահակյան

Հայաստանում 2023 թ․-ից ներդրվում է համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Ըստ այդմ՝ 2023 թվականից սկսած՝ հաջորդ 3 տարիների ընթացքում նախատեսվում է ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Հայտարարագիր չներկայացնողները կտուգանվեն 20-300 դրամով։ Oragir.News-ը զրուցել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, իրավաբան Սիրանուշ Սահակյանի հետ։

-Տիկի՛ն Սահակյան, որքանո՞վ է նպատակահարմար այս փուլում այս համակարգի ներդումը․ եթե չեմ սխալվում, այս համակարգը սովորաբար ներդնում են զարգացած երկրներում։

-Իհակե, այս համակարգը հակակոռուպցիոն ջանքերի տեսանկյունից կարևոր միջոցառում է, բայց դա կարելի է փուլ առ փուլ իրականացնել։ Երբ մենք ունենում ենք, օրինակ, կայացած հայտարարագրման համակարգ ողջ հանրային ծառայության առումով, որը ոչ միայն գործարկվում է հայտարարագրերի հավաքագրման տեսքով, այլ ենթարկվում է իմաստալից վերլուծությունների և նպաստում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանը։ Այս պարագայում կա համակարգ, որտեղ եկամուտները ավելի վերահսկելի են և լատենտայնություն չունեն, այդ պայմաններում կարելի է անցում կատարել համընդհանուր հայտարարագրմանը և համընդհանուր հայտարարագրման առումով նշանակություն ունի, օրինակ, երկրի ընդհանուր զարգացվածության, գրագիտության աստիճանը տեխնիկական տերմինաբանությանը տիրապետելու և այլ համանման հայտարարագրեր ներկայացնելու՝ հասարակության կրթվածությունը և կարողությունը։

Պետք է նշել, որ այս ինստիտուտը փորձել են ներդնել ավելի զարգացած երկրներ և ձախողել են, քանի որ անհրաժեշտ ենթակառուցվածքները բացակայել է։ Հայաստանի պարագայում, անգամ պաշտոնատար անձանց հայտարարագրման համակարգը դեռևս չի ներադրվել բոլոր ծառայողներին, օրինակ, որոշ ծառայությունների դեպքում հայտարարագիր ներկայացնում են բարձրագույն կամ գլխավոր պաշտոն զբաղեցնողները։ Դրանից ներքև չի հաջողվել ընդլայնել հայտարարագրման համակարգը։

Մենք տեսնում ենք, որ անգամ հանրային ծառայողները, որ ավելի կրթված են, դիրք ունեն, որպես կանոն, իրենք ինստիտուտների ներսում ստանում են անհրաժետ խորհրդատվոթյուն ՝ տեխնիկապես պրոբլեմներ են ունենում այդ հայտարարագրերը լրացնելու առումով։ Ընդ որում, խնդիրը, ոչ թե միտումն է, այլ խնդիրներ են առաջանում էլեկտրոնային սպասարկման և տերմինաբանական առումով անհրաժեշտ տեղեկությունը ճիշտ տեսքով ներկայացնելու առումով։

Քանի դեռ մենք ողջ հանրային ծառայության համար չենք կայացրել հայտարարագրման համակարգը և նման պահանջ չենք ներկայացրել, որ բոլոր հանրային ծառայողները՝ կրտսերից մինչև բարձրագույն, ներկայացնեն հայտարարագիր, դժվար է նմանատիպ սպասում ունենալ քաղաքացիներից։

Մի վտանգ կա, որ եթե քաղաքացիները համատարած չներկայացնեն հայտարարագիր, պետությունը չունի անհրաժեշտ վարչական և այլ ռեսուրս այն հարկադրելու համար։ Որպես կանոն՝ պետք է խրախուսական կերպով համակարգը կայացվի, այս դեպքում նման ենթակառուցվածքներն էլ չկան։

Ինչպես գիտեք, Հայաստանում դարձյալ ամբողջովին «սպիտակ» չէ աշխատաշուկան, փաստացիորեն մարդիկ կարող են աշխատել և օրինական եկամուտ ունենալ, բայց աշխատանքային հարցերով պայմանավորված՝ ամբողջական եկամուտները չարտացոլվեն։ Այստեղ մենք ևս խնդիրներ ենք առաջացնելու և ամենակարևորը՝ շատ դժվար է լինելու սովորական քաղաքացու համար, ով չի տիրապետում ինֆորմացիայի և չունի պրակտիկա պետական մարմինենրի հետ շփվելու, պարբերաբար նման փաստաթղթեր ներկայացնելու, և ուղղակի զրկված է լինելու ներկայացնելու հնարավորությունից։

- Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է համակարգի՝ այս փուլում ներդնելու իրական նպատակը։

- Ես նպատակի մեջ վատ մղումներ չեմ տեսնում, այն կարող է հզորացնել, ուժեղացնել հակակոռուպցիոն ջանքերը և վերահսկելի դարձնել յուրաքանչյուրի եկամուտը, ինչը հետագայում կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելիս նշանկություն կունենա։ Այսինքն՝ երբ հղում կկատարեն նախկինում ունեցած եկամուտներին, բայց հայտարարագրում, եթե նման ֆինանսական դրությունը անձը չի արտացոլել, այս պարագայում քննություն իրականացնող նմարմինների գործունեությունը կհեշտանա և ավելի արդյունավետորեն կկարողանան իրականացնել քննություն, ինչու ոչ՝ նաև հարկային քաղաքականությունը կարող է ավելի կոշտ և հետևողականորեն իրականացվել։

Բայցի այդ՝ արագ կարող է վարկաբեկվել այս ինստիտուտը։ Ավելի ուշ այն ներդնելու պարագայում հավանական է, որ այն կարող է արդյունքներ տալ մեր հասարակությանը, այս փուլում դրա ներդրումը կհանգեցնի ձախողման և կփոխի վերաբերմունք, անգամ հետագայում շատ բարդ կլինի նման կարևոր ինստիտուտների կայացումը մեր երկրում։ Դրա համար ես ավելի կողմնակից եմ, որ այդ ինստիտուտը ներդրվի, բայց ներդրվի աստիճանական և ավելի ուշ փուլում։ Այսինքն՝ ես չեմ աջակցում եկամուտների համատարած հայտարարագրման՝ այս փուլում ներդրմանը։

- Արդյո՞ք սա չի կարող հերթական գործիքը դառնալ անցանկալի անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար։

- Նման հնարավորություն կա ցանկացած գործիքակազմի և ինստիտուտի պարագայում, եթե անհրաժեշտ մշակույթ և գիտակցում գոյություն չունենա, դրանք կարող են վերափոխվել և վերածվել մահակների։ Ցանկացած ինստիտուտի պարագայում նման մշակույթ և իրավունքի գերակայության այս մակարդակում գտնվող երկրների պարագայում շատ հավանական է, և այդ ռիսկը միշտ գոյություն ունի։

- Ինչպե՞ս պետք է իրականացվի վերահսկողությունը, կա՞ համապատասխան կադրային, մասնագիտական ռեսուրս, որը ի վիճակի կլինի ստուգել և վերահսկել հայտարարագրման ընթացքը։

- Միանշանակ, նման կարողություն չկա՝ ո՛չ կադրային, ո՛չ էլ մասնագիտական պատրաստվածության տեսանկյունից։ Արժանահավատության ստուգումը և դեպքերի բացահայտումը այս դեպքում պետք է իրականացնի Պետական եկամուտների կոմիտեն, բայց որոշ գործերի քննության շրջանակներում գործող կարող է դառնալ քննչական մարմինը։ Ամեն դեպքում՝ առաջնային մարմինը ՊԵԿ-ն է։

Այստեղ կա կարևոր փաստ, որի հետ մենք պետք է հաշվի նստենք, դեռևս 1990-ական թվականներից մինչև 2011 թ․-ը պետական պաշտոն զբաղեցնող անձանց գույքի հայտարարագրման համակարգ Հայաստանում եղել է, ուղղակի այն վերապահվել է ՊԵԿ–ին։ Մենք գիտենք, որ շուրջ 30 տարի համակարգը չի գործել։ Սահմանափակ թվով պետական պաշտոնյաների առնչությամբ նման համակարգ չեն կարողացել կայացնել։ Հիմա որքա՞ն է հավանական, որ նույն կառույցը առանց գեներացված դրական փորձի՝ ունակ կլինի գործարկել այդ համակարգը ողջ ազգաբնակչության նկատմամբ։ Դրական արդյունքների հավանականությունը շատ փոքր եմ գնահատում։

Իմ կանխատեսմամբ՝ ինստիտուտը ձախողելու է, դա խորացնելու է հասարակության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, և ընդամենը մեծանալու է քաղաքացիների շրջանում ներքին լարվածությունը։

Ամենից շատ դիտված

13:45 Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին
10:28 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կին է հոսպիտալացվել. shamshyan.com
21:59 Ոտքի՛ հանուն այն ամենի, ինչ մնացել է
23:27 Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է․ համագյուղացիները փորձել են հաշվեհարդար տեսնել․ shamshyan.com
13:48 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իրազեկման երթ է անում ՀՀ բուհերում. ՈւՂԻՂ
13:00 Պատրաստվեք, գալիս են․ ի՞նչ է նշանակում «Արևմտյան Ադրբեջան»
11:49 Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
23:54 Մենք հիմա սահմանազատում են ՀՀ սահմանը․ Կիրանցը սահման չունի․ Նիկոլ Փաշինյան
22:36 Սահմանազատումն սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի
23:48 Վարչապետը հրաժարվեց մեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը գործընթացին