Ներքին 3 տարի առաջ - 16:46 18-11-2022

Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ


Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։

Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ինչպես տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից՝ կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համար համատեղ միջոցառումների քննարկումը։

Նստաշրջանի ընթացքում, ինչպես սպասվում է, կընդունվի Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։

Ինչպես նշել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի