Երևան +16°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:23 18-11-2022

Երևանի Վրացական փողոցի բակերից մեկում հայտնաբերվել է 88-ամյա կնոջ դի

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վրացական 4 շենքի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 88-ամյա Վարդիթեր Հ-ն է։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ամենից շատ դիտված