Ներքին 3 տարի առաջ - 13:09 18-11-2022

ՊԵԿ-ը կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց՝ վարչության աշխատակազմը համալրելու նպատակով

Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոնը», ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն–վարչության հետ համատեղ, կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց վարչության աշխատակազմը համալրելու նպատակով: Ինչպես հայտնում մեն ՊԵԿ-ից, մասնագիտացված դասընթացը կտևի երկուսից երեք ամիս․ մասնակիցները կուսումնասիրեն ոլորտը՝ սկսած օրենսգրքից, մինչև հարկային հսկողություն։

Կոմիտեից ընդգծում են, որ ՊԵԿ հարկային համակարգի դռներն այսպիսով բաց են ոչ միայն երիտասարդ կադրերի և ոչ միայն տղամարդկանց համար. վերջին տարիներին կանանց ներգրավվածությունը ծառայության տարբեր ստորաբաժանումներում փոխել է հանրային ընկալումները. Կանայք աշխատանքի են անցել ու հաջողել հարկայինի անգամ ամենապատասխանատու ստորաբաժանումներում: Մեկնարկող դասընթացները նաև այս խնդրի ապահովմանն են միտված:

Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար մասնակցության հայտ կարող են ներկայացնել ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավագիտության և մի շարք այլ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները։

Այսպիսի դասընթաց կազմակերպվել էր նաև նախորդ տարի, որի շրջանավարտներն այսօր արդեն աշխատում են համակարգում։ Գործնականում ամրապնդելով ստացած գիտելիքները՝ պատրաստ են փոխանցել աշխատանքային հմտությունները նորեկներին։

Դասընթացի մասնակիցները տեսական փուլը հաղթահարելուց հետո կանցնեն գործնական պարապմունքներին, վերջնական արդյունքները կամփոփվեն գնահատմամբ․ լավագույններն աշխատանքի կանցնեն պետական եկամուտների կոմիտեում։

Նախապատրաստական դասընթացի տեսական փուլը կտևի 2-3 ամիս, գործնականը՝ 1-2 ամիս:
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 21-ն է։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է