Ներքին 3 տարի առաջ - 11:06 18-11-2022

Հայաստանի գլխավոր խնդիրն անվտանգությունն է. պետք է լուրջ գումարներ ուղղել Զինված ուժերին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ հասարակության ներսում առկա է կոնսենսուս առ այն, որ Հայաստանի գլխավոր խնդիրն անվտանգությունն է։

«Զինված ուժերում ատեստավորման գործընթաց սկսելու և դրա հիմքով հավելավճարներ տրամադրելու վերաբերյալ տարբեր առիթներով խոսել եմ։ Այս պրոցեսի հետ կապված մի քանի դիտարկումներ ևս։

Ատեստավորման կարգը սահմանելու է կառավարությունը, սակայն դեռ պարզ չի, թե ըստ մասնագիտությունների, ծառայության առանձնահատկությունների որքանով դրա անցկացումը կհամապատասխանի «հողի վրա» ծառայության առաջնահերթությունների և, որքանով արդարացի պահանջներ կսահմանի զինծառայողների համար։

Շատ մեծ խնդիր է լինելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, որովհետև արդարության, կոռուպցիոն ցանկացած ռիսկ կարող է Զինված ուժերին շատ ավելի մեծ վնաս, բարոյալքման հանգեցնել, քան այսօր դիտվում է։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ ատեստավորման գործընթացը սխալ հիմքի վրա դնելը և անհրաժեշտ մեխանիզմների չապահովումը Զինված ուժերից զանգվածային ազատումների է բերելու», - Facebook-ի իր էջում գրել է Աբրահամյանը։

«Զինված ուժերում չփորձարկված խրախուսման համակարգ ներդնելուց առաջ անհրաժեշտ էր զինծառայողների բազային աշխատավարձն ու մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարն էականորեն բարձրացնել։

Հակառակ դեպքում, եթե նույնիսկ Զինված ուժերի անձնակազմի 60-70%-ն էլ կարողանա հաղթահարել ատեստավորումը, ապա Զինված ուժերի առաջ դրվող խնդիրների առումով լուրջ խնդիրներ են առաջ գալու։

Կարծում եմ, որ հասարակության ներսում էլ առկա է կոնսենսուս առ այն, որ մեր գլխավոր խնդիրն անվտանգությունն է, ինչը նշանակում է, որ ըստ անհրաժեշտության, պետք է նույնիսկ կրճատել այլ ոլորտներում, ուղղություններում նախատեսված հավելյալ հատկացումները, պարգևավճարները և լուրջ գումարներ ուղղել Զինված ուժերին՝ սոցիալականից մինչև առաջնագիծ, սպառազինության ձեռքբերում»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից