Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:20 16-11-2022

Տարօրինակ հանգամանքներ են բացահայտվում. պարզվել է` մեր դեսպանատունը մի հատ շենքի միջանցք է. Փաշինյան

Մենք նկատեցինք, որ մեր դեսպանատների ֆինանսավորմանը մասնակցում են մասնավոր անձինք. հասկանալի է, որ 90-ականներին, երբ կարգին բյուջե չի եղել, դեսպանատներ հիմնելու համար աջակցել են։ Ես խնդիր եմ դրել ու արգելել եմ ֆինանսավորումը. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատկերացնում եք, օրինակ, ասենք՝ ԱԺ այսօրվա նիստերի հովանավորն է այսինչ այսինչյանը։ Տարօրինակ հանգամանքներ են բացահայտվում, շատ տեղերում մեզ թվացել է, որ շատ ուժեղ համայնք ունենք, բայց պարզվել է, որ մեր դեսպանատունը մի շենքի միջանցք է։ Այդտեղ մենք նորմալ շենքեր ենք ձեռքբերում, որպեսզի երկիրը ներկայանալի լինի», - ասաց վարչապետը։

Խոսելով քաղաքական նշանակումների մասին՝ Փաշինյանն ասաց, որ 2018 թվականին հայտարարել է, որ պետք է քնվազագույնի հասցնեն այդ նշանակումները:
«Նաև հայտարարել եմ, որ բուհերի ուսխորհուրդներում էլ պետք է լրիվ ինքնակառավարում անենք: Այդ շանսը տրվել է և դիվանագիտական, և բուհական համակարգին: Իսկ ո՞վ է ասել, որ եթե այդ շանսը չարաշահվում է, այն պետք է միշտ գոյություն ունենա:

Այդպես չի, հիմա փոխվել է քաղաքականությունը, որովհետև այն, ինչ արեց արտաքին գործերի նախարարությունը նախարարների և փոխնախարարների մասնակցությամբ, չեմ հիշում որ թիվն էր..., իհարկե, հիմա նրանք զբաղված են գիտագործնական շատ կարևոր աշխատանքով։

Չի կարող երկրում լինել նախարարություն, որ կառավարության քաղաքականությունը չի կիսում։ Չեն կիսում, թող գնան հանրահավաքի մասնակցեն, ինչը և արել են։ Ցավոք, վերջին հանրահավաքներին ինչ-որ չեն մասնակցում, ինչը ինձ շատ մտահոգում է, ես կոչ եմ անում նրանց մասնակցել բոլոր հանրահավաքներին, նստացույցներին, ակցիաներին։ Դա իրենց դիվանագիտական պոտենցիալն իրացնելու ամենահարմար հարթակն է», - հայտարարեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում