Ներքին 3 տարի առաջ - 22:33 15-11-2022

Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերում 24 ժամ գազ չի լինի

Հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գրությունը, ս․թ․ հոկտեմբերի 30-31-ը նախանշված ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքները հետաձգվել են և կիրականացվեն նոյեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 21։00-ն։

Ինչպես հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, նշված ժամանակահատվածում կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, Բյուրական, Անտառուտ, Ուջան, Կոշ, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների,

Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճն քաղաքների, Արգել, Մրգաշեն, Նոր Գեղի, Քանաքեռավան, Պռոշյան, Նոր Արտամետ, Զորավան, Արագյուղ, Նոր Երզնկա գյուղերի գազասպառողների, «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ի, «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի, «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի, «Լուսակերտ» ՍՊԸ-ի, «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի, «Արարատ ՃՇՇ»-ի, «Արզնի» առողջարանի, Մանուչարյան Աշոտ ԱՁ-ի, «Կլուբնիչնայա պոլյանա» ՍՊԸ-ի, «Օզեմ» ՍՊԸ-ի, «Նելլիզ» ՍՊԸ-ի, սեփականատեր Արտավազդ Թորոսյանի, սեփականատեր Վահե Մակունցի, սեփականատեր Գուրգեն Պետրոսյանի, սեփականատեր Լիլիթ Սահակյանի, «ՔԵՅ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի, «Ֆուդ Ֆակտորի» ՍՊԸ-ի, «Ռոյալ Գլաս Գրուպ», «Այմեգա», «Լուսակերտ Էլիտ», «Համերաշխ ընտանիք», «Մադլեն Գրուպ», «Ռեդ Գրուպ», «Վեագազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, տարածաշրջանում գործող այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների և կազմակերպությունների գազամատակարարումը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը