Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 11:32 15-11-2022

Զելենսկին ՌԴ-ի հետ խաղաղության բանաձևի 10 կետ է նշել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ-ի հետ խաղաղության բանաձևի 10 կետ է նշել ՝ առցանց ելույթ ունենալով Բալիում G20-ի գագաթնաժողովում, փոխանցում է DW-ն։

Ըստ Զելենսկու՝ խաղաղության կարելի է հասնել ստորև նշված կետերի իրականացման դեպքում՝

Ճառագայթային և միջուկային անվտանգության ապահովում,

Պարենային անվտանգության ապահովում,

էներգետիկ անվտանգության ապահովում,

ազատ արձակել բոլոր գերիներին և տեղահանվածներին,

ՄԱԿ-ի կանոնադրության կատարում և Ուկրաինայի տարածքային ամբողջականության և աշխարհակարգի վերականգնում,

ռուսական զորքերի դուրսբերումը և ռազմական գործողությունների դադարեցումը,

արդարության վերականգնումը,

հակազդեցություն էկոցիդին,

էսկալացիա թույլ չտալը,

պատերազմի ավարտի արձանագրում: