Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 09:04 15-11-2022

Սոչի-Վաշինգտոն, և դարձյալ՝ փակուղի․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է.
« Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Միացյալ
Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո տեղեկատվություն
ստացվեց այն մասին, որ նախարարները թափ կհաղորդեն բանակցություններին ու եւս մեկ հանդիպում կանցկացնեն առաջիկա շաբաթներին:

Սակայն Ալիեւը բանակցային գործընթացին իր մասնակցությամբ՝ չի փոխել մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմի «մարտավարությունը», որը բանեցնում էր Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի դեպքում. բանակցություններ՝ ապա մեղադրանքներ հայկական կողմի ուղղությամբ, որպեսզի «արդարացնի» հետագա դժգոհությունները, հող նախապատրաստի ընդդեմ հայկական կողմի սադրանքների համար: Այստեղ նորություն չկա:

Հայկական կողմի համար բարդ է իրավիճակն այն առումով, Ռուսաստանի ու Արեւմուտքի մեջ լարվածությունն արդեն իսկ անդրադառնում է Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորման վրա: Մոսկվան բացեիբաց ընդդիմանում է Երեւանի ու Բաքվի բանակցություններին, որոնք կազմակերպվում եւ անց են կացվում Արեւմուտքի հովանու ներքո: Պատկերավոր ասած, երբ հիմնական մրցավարները միմյանց միջեւ ունեն սեփական խնդիրները, դժվար է պատկերացնել, որ նրանք այլոց խնդիրների կարգավորման գործընթացում մեծ հաջողությունների կարող են հասնել: Նրանք առանձին-առանձին հայտարարում են, որ պատրաստ են Հայաստանին ու Ադրբեջանին աջակցել, որ հավատարիմ են այն կողմերի գործադրած ջանքերին, գնահատում են այդ ջանքերը, սակայն գործնականում նաեւ պայքարում են միմյանց ազդեցությունների դեմ:
Իրականում, այսօր Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման գործընթացը փակուղում է, թեեւ բանակցություններ ընթանում են, եւ գուցե մոտ ապագայում էլ կազմակերպվեն նոր հանդիպումներ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
18:17 Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան