Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:21 15-11-2022

Ինչպես են ԿԸՀ նախագահի 2 որդիները ազատվել բանակից. մանրամասներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 4-ի համարում գրել էր, որ Վահագն Հովակիմյանի երկու որդիները հայկական բանակում չեն ծառայել. այս մասին պաշտոնապես հայտնել էին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Այս հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի նոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե Միսակ Վահագնի Հովակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովակիմյանը երբ են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացել ենք պատասխան, ըստ որի՝ Միսակ Հովակիմյանն ազատվել է 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքում, իսկ Նարեկ Հովակիմյանը՝ 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում, այսինքն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ այն ժամանակահատվածում, երբ Վահագն Հովակիմյանը իշխանական պատգամավոր էր:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ պետական պաշտոնյաները ազատում են իրենց որդիներին բանակից, իսկ խեղճուկրակ ընտանիքների երեխաները գնում են բանակ՝ որպես մսաղաց նյութ: Հիմա Նիկոլ Փաշինյանը մոռացել է նախկին խոսքերն ու խոստումները եւ աչք է փակում իր կողքի մարդկանց արարքների վրա, որոնց գործողությունները օր օրի ավելի լկտի եւ մերժելի են դառնում:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց