Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:40 14-11-2022

ԱԹՍ-ների լավագույն օրինակները հաստատ ռուսականը չեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ զենք գնելու մասին

Զենքի գնման գործընթացի հետ կապված ինչքան քիչ խոսենք, այնքան այդ գործընթացը հաստատ ավելի շուտ կլինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Հնդկաստանից զենք գնելու մասին տարածված տեղեկություններին:

«Պետք չէ այդքան փորձել լուսաբանել՝ զենքը որտեղ հասավ, ինչ զինտեխնիկա եկավ, հասկանում եմ՝ թեման գաղթակղիչ է բոլորի համար։ Այո, ակտիվ իրականացվում են զենքի ձեռքբերման գործընթացներ, այդ քննարկումները տարվում են մի շարք երկրների հետ, այն երկրների հետ, որոնք մեզ պատրաստ են տալ այն, ինչի կարիքն ունենք: Հաստատ այդ ուղղությամբ միջոցառումներ են իրականացվելու։ Այն, որ այս պահին մեզ օդ ու ջրի պես զենք է անհաժեշտ այս պահին, քննարկման ենթակա չէ»,- ասաց պատգամավորը։

Արձագանքելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությանը, ըստ որի՝ այսօր Հայաստանը ռուսական զենքի կարիք ունի՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Ես չգիտեմ՝ Տիգրան Աբրահամյանը զենքի ինչ փորձագիտական բաներ ունի, բայց զենքի լավագույն փորձաքննությունը պատերազմերն են: Մենք տեսել ենք 44-օրյա պատերազմ, տեսնում ենք ռազմական գործողություններ Ուկրաինայում, Սիրիայում եւ մեր համապատասխան փորձագետները շատ ավելի լավ գիտեն, թե ինչ զինատեսակ է պետք, որ երկրից է պետք:

Իհարկե, ռուսական զենքը կազմում է մեր ռազմական հնարավորությունների գերակշիռ մասը և կան բավականին լավ զինատեսաներ, որոնք արդարացրել են իրենց, բայց զինատեսակներ էլ կան, որ պետք է ձեռք բերվեն այլ երկրներից: Այսօր ԱԹՍ-ների լավագույն օրինակները հաստատ ռուսականը չեն, ամբողջ աշխարհում ավելի լավ պրոդուկտներ կան, քան Ռուսաստանինն է:

Մենք փորձելու ենք հետևել ՌԴ-ի հետ այն պայմանագրային պարտավորությունների կատարմանը, որոնք ունի, բայց զինատեսակներ կան, որոնք կարող են և պետք է ձեռք բերվեն այլ երկրներից»:

Շարունակելով՝ Արմեն Խաչատրյան ասաց․ «Ես Հայաստանի ապագան տեսնում եմ ռազմարդյունաբերական երկիր լինելու մեջ:

Մենք այլ տարբերակ չունենք: Պետք է արտադրենք որոշակի տեսակի լավագույն զենքեր, կարողանանք այդ զենքերը հանել արտահանման: Դա մեր ապագան է լինելու, սա կբարձրացնի մեր պաշտպանունակության մակարդակը»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանի խոսքով, ամենակարևորը՝ մենք հումքն ունենք Հայաստանում. «Հումք ասելով՝ հասկանում եմ ինտելեկտը և մասնագիտական կարողությունները: Վստահություն ունեմ, որ մի քանի տարի հետո հաստատ մեր ռազմարդյունաբերությունը աշխարհի շուկայում ասելիք է ունենալու»,- նշեց Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները

Ձեզ գուցե հետաքրքրի