Ներքին 3 տարի առաջ - 10:53 14-11-2022

Քարոզարշավի զոհերը կամ Ռադիո Ավինյան` տոն, որը դեռ մեզ հետ է

Իրեն օրվա 24 ժամը Երեւանի քաղաքապետ երեւակայող Տիգրան Ավինյանը մեր հասարակական, քաղաքական կյանքում իրականում անպոչ գդալի դերում է։ Նա ամենուր է, ուր նրան սպասում էին կամ չէին սպասում։ Խոսում է, հանդիպում, ժպտում, նկարվում, ստատուս գրում, ամենուր, ամենուր Երեւանում օդը ավինյանոտ է, երանի մարզերի բնակիչներին։

Պարզ է՝ Ավինյանը պատրաստվում է ավագանու ընտրությունների քարոզարշավին, որպես փոխքաղաքապետ ինչ ասես անում է երեւանցիների աչքը մտնելու համար, բայց արդեն ոչ միայն աչքն է մտնում, այլեւ քիթը, բերանը, ականջները․․․ իսկ սա անտանելի է, սա PR չէ, սա անգամ «պերեբոռ» էլ չէ․․․։

Հիմա երեկ աշնանային մի շարքային կիրակի էր, Ավինյանը նստել, մտածում էր ոնց «ճլտա» մեր կյանքի մեջ, հանդիպում չկա, նիստ չկա, ոչինչ չկա, բայց ճակատագիրը բարեհաճ գտնվեց նրա հանդեպ՝ հուշելով, որ նոյեմբերի 13-ը բարության օրն է, հետեւաբար՝ բարության օրն էլ պետք է շնորհավորել, ով էլ կարդա լայքի, քյար է։

Հիմա, որպեսզի Ավինյանը շատ չնեղվի, մի հուշում էլ մեր կողմից, նոյեմբերի 13-ը ոչ միայն բարությա օրն էր, այլեւ Որբերի օրը, Ժողովրդավարության զոհերի օր, Կույրերի միջազգային օրը և այլն։

Առաջարկենք Ավինյանին թող դրանք էլ շնորհավորի, իսկ եթե Երեւանի փոխքաղաքապետը չի ցանկանում տխուր առիթներով հիշվել, կարող է պարզապես շնորհավորել «բոլոր նրանց ում ծննդյան օրն է այսօր»։ Այդ տեմպերով նա կարող է անգամ հայտնի «Ստերեո ստուդիային» կրել՝ բացելով իր «Ռադիո Ավինյանը»։

Եւ վերջում՝ մեծահոգաբար մի հուշում, եթե այսօր որեւէ տոն չգտնվի, դիաբետի դեմ պայքարի օրը կա ու կա, մի հապաղիր,մի բան գրիր։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել