Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:17 13-11-2022

Անկարան միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության անկախությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մերժում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության՝ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության դիտորդ անդամ լինելու վերաբերյալ Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ծառայության հայտարարությունը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում։

Թուրքիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Կիպրոսի կղզում գտնվող երկու պետություններից մեկի՝ Հյուսիսային Կիպրոսի անդամակցության վերաբերյալ որոշումն ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 11-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Սամարղանդում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Բացի այդ գագաթաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում սահմանվել է, որ կիպրոսցի թուրքերը թյուրքական աշխարհի անբաժանելի մասն են, և նրանք բնական իրավունք ունեն թյուրքալեզու պետությունների հետ հարաբերություններ հաստատել և զարգացնել դրանք բոլոր բնագավառներում։

«Եվրոպական Միության ջանքերը՝ ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչի, թույլ չտալ կիպրացի թուրք ժողովրդին լինել միջազգային հանրության ճանաչված անդամ, անհամատեղելի են բարի կամքի հետ ու ևս մեկ անգամ ակնհայտորեն բացահայտում են միության երեսպաշտությունը, որը գերի է դարձել Կիպրոսի հունական վարչակազմի և Հունաստանի արատավոր քաղաքականությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Անկարան միևնույն ժամանակ գտնում է, որ Կիպրոս կղզում արդար, մշտական ​​և կայուն լուծում կարելի է ձեռք բերել միայն այն գործընթացից հետո, որը կմեկնարկի կիպրոսցի թուրքերի ինքնիշխան իրավահավասարության և հավասար միջազգային կարգավիճակի ամրագրմամբ, «ինչը բռնությամբ յուրացվել է սկսած 1963 թվականից»։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերտեսչությունը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ խնդիրը կարգավորելու համար միջազգային հանրությունը պետք է հրաժարվի Կիպրոսի հունական կողմին կղզու միակ սեփականատեր ճանաչելու դիրքորոշումից և ճանաչի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչական թուրքական հանրապետությունը։ «Թուրքիան կշարունակի մնալ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կողքին և լինել Կիպրոսի թուրքերի ձայնը բոլոր միջազգային հարթակներում»,- նշվում է հայտարարության մեջ։

Ուշագրավ է, որ Թուրքիան, որը Արցախյան հակամարտության, Ղրիմի Ռուսաստանին միացման, ռուս-ուկրաինական պատերազմի և մի շարք այլ նմանատիպ հարցերում աջակցում է պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանը, սակայն Կիպրոսի հիմնախնդրի դեպքում, որտեղ անմիջականոր են բախվում են իր շահերը, կողմնակից է ազգերի ինքնորոշման սկզբունքի առաջ մղմանը։

Կիպրոս կղզու հյուսիսային մասը սկսած 1974 թվականից մինչև այսօր օկուպացված է, երբ թուրքական զինված ուժերը ներխուժեցին կղզի և այնտեղ իրենց ռազմական ներկայությունը հաստատեցին։






Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին