copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:51 13-11-2022

Խուլիգանություն և ռեկետ՝ պետական մակարդակով․ դուք տուգանվել եք, բայց դա «սյուրպրիզ» է, ԴԱՀԿ-ն կգանձի

2018թ հեղափոխության ժամանակ, դրանից առաջ եւ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը խոստացել էր վերացնել Երեւանում գործող «Կարմիր գծերը»։

Դրանք բնականաբար չվերացվեցին, գծեցին, ջնջեցին, ներկեցին, ասացին՝ մի քանի վարչական շրջանում է միայն մնում։ Մի խոսքով՝ շարքային քաղաքացու համար մինչեւ այսօր էլ պարզ չէ, թե ինչու, ամեն դեպքում, դրանք չվերացվեցին կամ վերջապես որտեղ են դրանք գործում, չէ՞ որ հաճախ նույն տարածքով «պառկովշիկ» մեկը կարող է քեզ մոտենալ, առաջարկել մեքենան կանգնեցնել մի 200-500 դրամով՝ վստահեցնելով, որ այդտեղ կարմիր գիծ չէ, իսկ արդյունքում դու ոչ միայն նրան կվճարես, այլեւ տուգանքը կստանաս։

Սա, իհարկե, լավագույն դեպքում։ Պետությունը գտել է հեշտ հարստանալու ձեւը եւ թքած մարդու բոլոր հիմնարար իրավունքների վրա։

Oragir.news-ն ահազանգեր է ստացել այն մասին, որ Երեւանում վճարովի ավտոկայանատեղիների կամ, այսպես ասած, «կարմիր գծերում» կանգնելու համար վարորդները տուգանվում են, սակայն այդ մասին չեն ծանուցվում, իսկ ԴԱՀԿ-ն հաշվի վրա կալանք է դրել։

«Առավոտյան նամակ ստացա հաշվիցս գումարի գանձնման մասին, զանգեցի բանկ, պարզվեց՝ ԴԱՀԿ ունեմ, ապշած էի, ինձ պես բարեխիղճ քաղաքացին ինչու պետք է տուգանք ունենա, ասացին՝ «Ազդարար» կայքում նայեմ, պարզվեց՝ կարմիր գծի տուգանք է, քաղաքապետարանի կայքում նայեցի՝ պարզվեց էլի տուգանք ունեմ։

Ու ես չեմ ծանուցվել, ինձ նամակ չի եկել ոչ հեռախոսիս, ոչ էլեկտրոնային հասցեիս, ոչ տան հասցեով, նախկինում միշտ նամակ ստանում էի»,- պատմում է քաղաքացին՝ հավելելով, որ բողոքարկել է երկու որոշումներն էլ։

Եւ այսպիսի դեպքերը հարյուրավոր են։ Ստացվում է՝ անձը ծանուցված չի եղել վարչական իրավախախտում կատարելու մասին, չի մասնակցել վարչական վարույթին, իր դիրքորոշումները չի հայտնել, խախտվել է նրա լսված լինելու իրավունքը։

Սա ոչ միայն սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնարար իրավունքների խախտում է, այլ «Վարչարարության եւ վարչական վարույթի» ՀՀ օրենքի կոպտագույն ոտնահարում, ըստ որի՝ վարչական ակտն ուժի մեջ է մտնում հասցեատիրոջն անձամբ ծանուցելուց հետո։

Պետությունը, իհարկե, թքած ունի այս ամենի վրա, կարեւորը շուտ եւ շատ գումարներ գանձի։ Ի՞նչ է պարզվում՝ իշխանությունները չկարողանալով գանձել «կարմիր գծի» տուգանքները, օրենքում այնպես են շարադրել, որ «Ազդարարը» համարվի պատշաճ ծանուցման ձեւ, այսինքն՝ քաղաքացին մատից հոտ պետք է քաշի, ամեն օր մտնի, ստուգի, տեսնի՝ հո չի՞ տուգանվել։

Բայց նույնիսկ օրենքում «Ազդարարը» համարվում է ծանուցման վերջին եղանակը, երբ մնացած նախորդի հնարավորություններն սպառված են։

Հիմա, փաստորեն, պետության համար խնդիր է որեւէ քաղաքացու գտնել, ծանուցելը, ինչն առնվազն ծիծաղելի է, բա էլ ի՞նչ պետություն, երբ ամեն քայլափոխի մեր մասին տվյալները հավաքագրվում եւ պահպանվում են։ Եւ կա երկրորդ տարբերակը՝ պետությունը զահլա չունի ծանուցի, վարույթ իրականացնի, միանգամից կտուգանի, տույժերն էլ կգումարվի, իսկ ո՞ւմ է խանգարում քաղաքացուց գանձած ավել գումարը։

Սա ի՞նչ է, եթե ոչ պետական մակարդակով խուլիգանություն, քաղաքացու գրպանը մտնել, քաղաքացուն թալանել, աղաղակող ապօրինություն, ժողովրդավարության եւ իրավական պետության բռնաբարում։

Այսպես է լինում, երբ իրավասու պաշտոնյաները զլանում են կատարել իրենց պարտականությունները, իսկ երկու կոպեկ ավել գանձելն ավելի կարեւոր է, քան քաղաքացին եւ նրա իրավունքները։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի
19:23 Փաշինյանի արտառոց սերը կտարածվի նաև տավուշցիների վրա՝ նրանց էլ ողողելով «40+10» հազարական դրամներով
00:00 Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան