Ներքին 3 տարի առաջ - 10:41 12-11-2022

18-ամյա երիտասարդը կոտրել էր «Հայփոստի» մասնաճյուղի պատուհանի ապակին և գողացել հանգանակությունների գումարը

Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Լոռու մարզի Ուռուտ գյուղի մի բնակիչ: Այդ օրը, ժամը 11.30-ից 15.00-նն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրել ու մտել էին տան բակում գտնվող մթերային խանութ և գողացել դրամարկղում եղած մոտ 150 հազար դրամն ու ծխախոտ՝ պատճառելով մոտ 480 հազար դրամի վնաս:

Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, իրականացրել անհետաձգելի գործողություններ, իսկ Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Բաժնի քրեական հետախույզների հետևողական աշխատանքն ի վերջո արդյունք տվեց: Օպերատիվ տեղեկություն ստացվեց, որ գողությունը կատարել են նույն գյուղի երկու բնակիչ՝ 18 և 16 տարեկան: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողոնը թաքցրել էին գյուղի հարակից Գոմեր կոչվող տարածքում: Նրանք հրավիրվել են բաժին և ընդունել, որ գողությունը հոկտեմբերի 9-ի կեսօրին կատարել են իրենք: Հափշտակված փողի մի մասը հայտնաբերվել է։

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հաջողվել է պարզել, որ 18-ամյա երիտասարդը օգոստոսի 13-ին կատարել էր ևս մեկ գողություն. քարով կոտրել է Ուռուտ գյուղի «Հայփոստի» մասնաճյուղի պատուհանի ապակին և գողացել հանգանակությունների գումարը` 31 հազար դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից