Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:45 12-11-2022

ՔՊ շարքերում հիասթափված են Նիկոլ Փաշինյանից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ շարքերում հիասթափված են Նիկոլ Փաշինյանից, ով ասել է, թե չի հանդուրժելու որեւէ կեղծիք, մինչդեռ ՔՊ-ում կասկածներ ունեն, որ վարչության կեղծված ընտրությունները ծածկադմփոց են արվելու, իրենց չեն պատրաստվում իրազեկել, թե ինչն ինչպես է տեղի ունեցել, ովքեր են պատասխանատուները, եւ ինչ պատիժ է սպասվում նրանց։

ՔՊ մեր աղբյուրի կարծիքով, այդ ամենը պարզելը ժամերի հարց է: Ավելին, պատգամավորներն ակնկալել են, որ Փաշինյանն իրենց հետ հանդիպման կներկայանա այն ժամանակ, երբ ունենա կատարվածի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները, մինչդեռ անցած շաբաթ խմբակցության հետ փակ հավաքի ժամանակ ոչինչ չի ասվել, եւ որեւէ տեղաշարժ այդ ուղղությամբ չկա։

Ի դեպ, երեկ Եղվարդում գործարանի բացմանը Փաշինյանը գնացել էր փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ուղեկցությամբ, այն պարագայում, որ վերջինս կասկածյալների շրջանակում է. նրա օգտին 27 ձայն էին «լցոնել», որ դառնար վարչության անդամ, եւ Արսեն Թորոսյանի բողոքներից հետո նա տեղը զիջեց վերջինիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում