Ներքին 3 տարի առաջ - 20:52 11-11-2022

Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարություններին՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյոք Բաքվի կողմից պայմանավորվածությունների չկատարումը նոր պատերազմի նախաբան է։

«Որևէ մեկը չի կարող ասել, որ այդ տրամաբանությունը փաստարկված չէ, բայց մյուս կողմից դա չի նշանակում, թե մենք ուղղակի պետք է դա արձանագրենք և համակերպվենք այդ իրողության հետ։ Եվ համակերպվենք այն իրողության հետ, թե հաջորդ հանգրվանը նոր էսկալացիան է»։

«Գործնականում, հենց դա եմ փորձում իրականացնել, որ շատ կարևոր է նախ՝ հասկանալ, այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի, այսպես ասած, նախապայման, իսկ դրա լավագույն ձևը, կարծում եմ, գույքագրելն է և ճշգրտելը այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ»,- ասաց վարչապետը։

Վարչապետը վստահեցրեց, որ խոսքը միայն այն պայմանավորվածությունների մասին է, որոնք գրավոր արձանագրված են։

«Եթե նույնիսկ կարող են լինել քննարկումներ բանավոր, դրանք պետք է այս կամ այն կերպ արտահայտված լինեն այն տեքստերում, որոնք հրապարկվում են բարձր մակարդակում ունեցած քննարկումների արդյունքում»։

Փաշինյանը ընդգծեց․ «Եվ երեկվա իմ ելույթը հենց դրան էր նվիրված՝ փորձել գույքագրել, գույքագրելու մեջ մտնում է նաև ճշգրտելը՝ ինչ պայմանավորվածություններ կան»։

«Ես կարծում եմ, որ երեկվա իմ ելույթը արդեն ծառայել է իր նպատակին այն առումով, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ հանդես է եկել նոր հայտարարությամբ և այդ հայտարարության մեջ մեզ մեղադրում են, որ մենք Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք։ Չնայած նրան, որ Ադրբեջանի նախագահն անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, ԱԳ նախարարությունն արդեն «միջանցք» բառը չի օգտագործում, որովհետև ԱԳՆ-ի հայտարարության հասցեատերը միջազգային հանրությունն է»։

Վարչապետը շեշտեց, որ այսօր Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ չկա, խոչընդոտը միայն Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է։

«Մենք ասել ենք, որ այդ ճանապարհը կարող է ցանկացած պահի բաց լինել»,- ընդգծեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի