Արտաքին 3 տարի առաջ - 17:54 11-11-2022

Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը դժգոհություն և մտահոգություն է հայտնել՝ կապված «իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի, քարոզչության, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սպառնալից հռետորաբանության»հետ։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «նման քայլերը չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն»։

Պաշտոնական Բաքուն ընդգծել է, որ «Ադրբեջանի սահմանադրական կարգի հիմքերի դեմ հանցագործություն կատարած, դատարանի որոշմամբ ձերբակալված և միջազգային հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների բնակեցման համար պայմանների ստեղծումը անընդունելի է»։ Բացի այդ նշվել է հանցագործներին արտահանձնելու կարևորությունը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն անբարյացակամ քայլ է որակել, երբ «Իրանի դեսպանատներում այնպիսի անձինք են ընդունվում, ովքեր Ադրբեջանում անջատողականություն են հրահրում և քրեական հետպնդումից խուսափելու նպատակով թաքնվում են այլ երկրներում»։

Բացի այդ նշվել է, որ «Իրանում այդպիսի տեղեկատվության տարածումն ու Ադրբեջանի դեմ գործողությունների իրականացումն անընդունելի են»։ Ադրբեջանական կողմը հույս է հայտնել, որ «նման գործողությունները հնարավորինս շուտ կդադարեցվեն»։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացել է «Oragir.News»-ը, Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված ադրբեջանական լրատվամիջոցներում առկա ոչ բարեկամական և հակաիրանական հրապարակումների առկայության հետ։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ