Ներքին 3 տարի առաջ - 17:26 11-11-2022

Հայաստանում ՏԻՄ հերթական ընտրությունների օրեր են սահմանվել 2023 թվականի մարտի 26-ը, հունիսի 11-ը և հոկտեմբերի 29-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 11-ին հերթական նիստն է գումարել։

Օրակարգում երկու հարց է ընդգրկված եղել, առաջինը՝ 2023-ին սպասվող Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին էր։ Երկրորդ հարցով ուժը կորցրած է ճանաչվել ԿԸՀ 2016 թվականի հունիսի 17-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 33-Ն որոշումը։

Այսպիսով՝ ՏԻՄ հերթական ընտրությունների օրեր են սահմանվել 2023 թվականի մարտի 26-ը, հունիսի 11-ը և հոկտեմբերի 29-ը։

Քվեարկությունների օրերը սահմանելու հարցը ներկայացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ հավելել է, որ նշանակված քվեարկությունների օրերը չեն վերաբերում Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երևանի ավագանու ընտրությունները նշանակում է Կառավարությունը։

Մյուս հարցը ներկայացրել է ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը, ում խոսքով՝ հանձնաժողովին ներկայացված նախագիծը պայմանավորված է 2022 թվականի հուլիսին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությամբ, մասնավորապես փոխվել են ընտրատարածքային հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջները։

Ընտրական նոր օրենսգրքի համաձայն՝ պարզեցվել են ընտրատարածքային հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջները․ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հրապարակային քաղաքական գործունեություն չեն ծավալում։ Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատել են օրակարգում ընդգրկված հարցերը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան