Արտաքին 3 տարի առաջ - 17:21 11-11-2022

Ալիևը պնդում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումից կշահեն տարածաշրջանային բոլոր երկրները։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, Ալիևն այս մասին ասել է Ուզբեկստանի մայրաքաղաք Սամարղանդում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության իններորդ գագաթաժողովի շրջանակներում իր ունեցած ելություն։

Ալիևը շեշտել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր տարածքում «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման համար ակտիվ գործունեություն է իրականացնում։

«Ադրբեջանը ակտիվորեն նպաստում է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը և իր տարածքում լայնածավալ գործունեություն է ծավալում միջանցքի հետ կապված։ Զանգեզուրի միջանցքի բացումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»,- նշել է նա։

Վերջինս նաև հայտնել է, որ Ադրբեջանը գտնվում է «իր հայրենի հողի վրա՝ հայ-ադրբեջանական սահմանին»։ Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանի ժողովուրդն այս շաբաթ մեծ հպարտությամբ նշել է «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ազատագրման երկրորդ տարեդարձը»։

«Երկու տարի առաջ մենք վերջ դրեցինք ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիային, վերականգնեցինք պատմական արդարությունը և միջազգային իրավունքը։ Դրանով Ադրբեջանը իրագործեց նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերը»,- նշել է նա։

Ադրբեջանի ղեկավարը նաև հայտնել է, որ ներկայումբս Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Նրա խոսքով՝ նախկին փախստականների վերադարձի համար ներկայումս իրականացվում է «Մեծ վերադարձ» ծրագիրը։

«Ադրբեջանը լայնածավալ ստեղծագործական աշխատանք է տանում օկուպացիայից ազատագրված տարածքներում։ Այս գործընթացում թուրքական ընկերությունները որպես կապալառուներ ակտիվորեն ներգրավված են բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծերում», - ասել է Ալիևը:

Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք անգամ եղել է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում՝ Շուշիում, Վարանդայում (Ֆիզուլի), Կովսականում (Զանգելան) և Մեխակավանում (Ջաբրայիլ)։ Ալիևը մյուս թյուրքալեզու պետությունների ղեկավարներին նույնպես հրավիրել է Արցախի օկուպացված տարածքներ։

Ադրբեջանի առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզիյոևին՝ Վարանդայի շրջանում դպրոց և Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևին՝ նույն շրջանում ստեղծագործական կենտրոն կառուցելու նախաձեռնության համար։ «Սա այն եղբայրության դրսևորումն է, որը գոյություն ունի Ադրբեջանի, Ուզբեկստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի