copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:04 11-11-2022

Վլադիմիր Պուտինի նկատմամբ ռուսաստանցիների վստահության մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում նվազել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ռուսաստանցիների վստահության մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում նվազել է 0,6 տոկոսային կետով և կազմում է 79,5%. սրանք են «Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոն»-ի տվյալները, որոնք հրապարակվել են այսօր, գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Պուտինին վստահելու մասին հարցին հարցման մասնակիցների 79,5%-ը պատասխանել է դրական (շաբաթական հանած 0,6 տոկոսային կետ), նախագահի գործունեության հավանության մակարդակը կազմել է 75,8% (շաբաթական հանած 0,7 տոկոսային կետ)», - նշվում է հետազոտության մեջ։

Ռուսաստանի կառավարության գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 50,6%-ը (գումարած 0,3 տոկոսային կետ), իսկ վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքին՝ հարցվածների 52,8%-ը (մինուս 0,3 տոկոսային կետ): 62,3%-ը նշել է, որ վստահում է Միշուստինին (մինուս 1,1 տոկոսային կետ շաբաթվա ընթացքում):

Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը՝ 1,6 հազար չափահաս ռուսների շրջանում։