Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:40 10-11-2022

Քյարամյանն այն մարդն է, ով ինկասացիայով փող էր հանում Շուշիից, այն դեպքում, երբ մեր տղաները զոհվում էին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արգիշտի Քյարամյանին ուղղված խոսքս որոշ մարդկանց կողմից ընկալվել է որպես ընտանիքին հասցված վիրավորանք, ինչն իրականությանը չի համապատասխանում:
Իմ ընտանիքը 4,5 տարի վիրավորանքների թիրախում է և ես շատ լավ գիտեմ ընտանիքին «չկպնելն» ու ընտանիքի արժեքը:

Միայն իր ընտանիքից ներողություն եմ խնդրում, եթե վիրավորվել են, բայց իր գործունեության և իր մասին տրված բնութագրիչներս՝ քաղաքական և մասնագիտական, ամբողջությամբ տեղին են:

Քյարամյանը մարդ է, ով դարձել է Նիկոլի կամակատարը, գեստապոյական կեղտոտ մեթոդներով մարդկանցից ցուցմունք կորզելու, այդ թվում ՝ այս փուլում իմ վրա, քաղաքական պատվեր կատարողը, սովետական ամենավատ ավանդույթներով անկախ տարիքից, սեռից, սոցիալական վիճակից մարդկանց նսեմացնելու գործի քավորը:

Նա այն մարդն է, ով ինկասացիայով փող էր հանում Շուշիից, այն դեպքում, երբ մեր տղաները զոհվում էին, իսկ դիակները մնում էին:

Իսկ պարզվե՞ց, ինչու նրան հեռացրին ԱԱԾ պետի պաշտոնից պատերազմի ժամանակ, ի՞նչ գործ ուներ նա բունկերում, եթե պաշտոնյա չէր:

Քյարամյանը, որ դարձել է Նիկոլին հաճոյացող խամաճիկ, բարոյազուրկ գործողություններ անող, պատրա՞ստ է այն ընտանիքներից ներողություն խնդրել, որոնց անդամներին կտտանքների է ենթարկում, ապօրինի հետապնդում:

Ավելի հեշտ է իմ «խաչը տանել», ինձ ձերբակալեն, քան այն մարդկանց, որոնց իմ պատճառով բռնում են՝ տանում, նսեմացնում, վախեցնում, հոգեբանական սթրեսի ենթարկում:

Բան ունեք ասելու՝ ինձ բռնեք»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան