Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:05 09-11-2022

Եվրոպական կառույցների եւ ՀՀ իշխանությունների միջեւ գործարք կա. Ռուբեն Մելիքյան

Հայաստանում գործող իշխանության օրոք անկախ կառույցների ղեկավարներ են նշանակում կամ իշխող կուսակցության անդամներ կա, իշխանության հետ սերտ առնչություն ունեցող մարդիկ, սակայն դա չի արժանանում եվրոպական կառույցների պատշաճ արձագանքին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Շատ հաճախ անգամ հակառակն է լինում՝ ակնհայտ խայտառակությունները ոչ միայն չեն քննադատվում, այլեւ գովերգվում են:

Ես համոզված եմ, որ դա ուղիղ կապված է Արցախի խնդրի հետ: Երբ եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչներ ուղիղ խոսում են այն մասին, որ մենք պետք է հրաժարվենք Արցախի ինքնորոշման իրավունքից, ապա դա ուղիղ կապի մեջ է, որ նրանք ձայն չեն հանում: Ես այստեղ գործարք եմ տեսնում, փաստորեն, մարդիկ իրենց իշխանությունը փոխանակում են ազգային արժեքների հետ»,- ասաց նա:

Ռուբեն Մելիքյանի խոսքով, այս իրավիճակը բերել է նրան, որ անգամ ձեւականություն չի պահպանվում տարբեր գործընթացներ իրականացնելու հետ կապված. «ԲԴԽ-ում արդեն չեն էլ մտածում, թե ինչպես կարելի է այս ամենը քողարկել: Շատ մարդիկ կան, որ այդ կառույցներում են աշխատում, սին պատրանքների մեջ են: Մթնոլորտի փոփոխության մասին են խոսում, բայց եթե սկզբունքային հարցերում դու ունես խնդիր, ապա ոչ սկզբունքային հարցերում կոսմետիկ փոփոխությունները ամենեւին չեն բերելու ցանկալի արդյունքի»,- ասաց նա:

Մելիքյանը հիշեցրեց, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ինչպես էինք տրվում այդ «խայտառակ քարոզչությանը». «Եթե ես Արցախ չայցելեի հոկտեմբերի 3-ին եւ իմ աչքով չտեսնեի, թե այնտեղ ինչ է կատարվում գուցե դոզան ավելի շատ լիներ ինձ մոտ: Քաղցր խոսքերին չպետք է հավատալ: Մարդիկ գալիս ինչ-որ խոստումներ են տալիս, բայց մենք մոռանում ենք, թե այդ մարդիկ որտեղից են եկել, ինչ օրակարգով են եկել: Դա նշանակում է հերթական անգամ կանգնել փոցխի վրա»,- ասաց ՀԿ ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի