Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:42 08-11-2022

Գյումրիում ձիու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու գործով նախաքննություն կսկսվի

Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը։

«Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոտիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է ոստիկանությունը։