Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:35 06-11-2022

Կյանքից «աբիժնիկներ». հոգեբանը վերլուծում է, թե ովքեր են գրում վատ մեկնաբանություններ

Մեր օրերում, գրեթե անհնար է տեսնել տեսանյութ, նկար, կամ որևէ բան, որտեղ բացասական, նույնիսկ հայհոյանքի հասնող մեկնաբանություններ չլինեն։ Երբեն հարց է առաջանում, թե ի՞նչն է ստիպում մարդկանց նման գրառումներ անել, սոցիալական վատ վիճա՞կը՝ ինքնադրսևորվելու համար, թե՞ խոսքի ազատությունն այլ կերպ ընկալելու հետևանքն է դա։ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Արկադի Մեհրաբյանն Oragir.news-ի հետ զրույցում՝ անդրադառնալով թեմային, թե ինչ խառնվածք ունեցող մարդիկ են հիմնականում գրում, հայհոյում մեկնաբանություններում՝ պատասխանեց.

«Ժողովրդական մի բառ կա, կյանքից աբիժնիկ են մարդիկ, այսինքն՝ կյանքի ինչ-որ փուլում, հիմնականում, օրինակ՝ մանկությունում, իրենք ենթարկվել են տարբեր տրավմաների՝ սկսած իր հասակակիցներից, տանեցիներից, այլ բարեկամների, կարող է լինի նաև այնպես, որ ինչ-որ բանի հասնելու համար իրենք շատ մեծ չարչարանքներով են հասել, բայց այնպես չի, որ դա միանշանակ պետք է այդպիսի անձ ձևավորի, կարող է նաև հակառակ էֆֆեկտն էլ լինի, բայց դա հիմնականում լինում է այն պատճառով, երբ մարդիկ իրենց բնույթով չարացած են մեծանում, ու կապ չունի դա ինչի նկատմամբ է, մարդու, թե անշունչ առարկայի, որովհետև իրենց պետք է, որ այդ ներսի չարությունը մի տեղից դուրս գա։

Ներսում որ մնա, դրա հետևանքով շատ վատ հիվանդություններ ձեռք կբերեն, եթե չարտահայտվեն։ Ես իրենց բացարձակ չեմ արդարացնում, որովհետև իրենք պետք է աշխատեն իրենց բնույթը փոխելու վրա, ոչ թե ամեն անգամ իրենց մեջ չարություն կուտակվի, իրենք էլ դա հանեն դուրս՝ այս կամ այն մարդուն վիրավորելով»։

Հարցին, թե արդյոք կապ ունի, օրինակ՝ սոցիակալան վատ պայմաններում ապրելը՝ պատասխանեց.

«Քիչ կապ ունի, սոցիալական վիճակն իրականում կարող է հակառակ էֆեկտն էլ տալ, որովհետև չարչարանք տեսած մարդիկ իրենք ավելի բարձունքների են հասնում, իրենց ձեռքբերումներով ապահովում են այնպիսի վիճակ, որ ավելի լավ լինի, հաղթահարմանն ուղղված աշխատանքներ են իրականացնում՝ իրենք իրենց զարգացման, աճի վրա են կենտրոնանում, ոչ թե ուրիշների վրա շպրտելով, մենակ հայերի մեջ չի դա, բոլոր տեղերում էլ կա։

Ու սխալ մտածելակերպն ինչումն է կայանում, որ ենթադրենք, երբ մարդ ուզում է աճի, փոխանակ իրեն աճեցնի, ուրիշի ոտի տակ է քանդում, ու իրեն թվում է, որ դրանով այդպես լավ կլինի, բայց դա սխալ մոտեցում է, այսինքն՝ դա էլ պետք է փոխել: Կարող են մասնագետի հետ աշխատել, որ դրանից ձերբազատվեն, որ տրավմաները ռեֆլեքսորեն չարության դուրս հորդման աղբյուր հանդիսանա, միշտ բացասական էներգիա են կուտակում, իսկ ինքնագնահատականը՝ միանշանակ միշտ ցածր է լինում։

Հիմնականում հուզական աշխարհ չունեցող, հուզական աշխարհն աղքատ, դրանք բոլորն էլ դրսևորումներ են, կարող է տրավմա էլ չի տարել, պարզապես անընդհատ բացասական էներգիա է ստացել, հիմա արտահայտվում է»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ