Արտաքին 3 տարի առաջ - 15:41 06-11-2022

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության սառցադաշտերի 1/3-ը մինչև 2050 թվականը կարող է ոչնչանալ

Կլիմայի փոփոխության հետևանքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված սառցադաշտերի 1/3-ը մինչև 2050 թվականը կարող է ոչնչանալ։ Այս մասին հայտնում է ավստրիական Die Presse պարբերականը՝ հղում անելով կազմակերպության հաշվետվությանը։

«Համաշխարհային ժառանգություն համարվող սառցադաշտերը տարեկան կորցնում են մինչև 58 մլրդ տոննա սառույց, ինչը համարժեք է ջրի այն ծավալին, որը տարեկան օգտագործում են Ֆրանսիայում և Իսպանիայում միասին վերցված։

Կանխատեսումները ցույց են տալիս, որ սառցադաշտերի 1/3-ը կարող է վերանալ մինչև 2050 թվականը, իսկ ամբողջությամբ սառցադաշտերը կարող են վերանալ 2100 թվականին »,- ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաշվետվությունում։

Հաշվետվությունում դիտարկվել են միայն համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված սառցադաշտերը։ Սա վերաբերում է Երկիր մոլորակի սառցադաշտերի 10%-ին։ Դրանց գումարային մակերեսը կազմում է 66 հազար քառ․ կիլոմետր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կարծում են, որ համաշխարհային ժառանգություն համարվող սառցադաշտերի 2/3-ը հնարավոր կլինի փրկել գլոբալ տաքացման մակարդակը 1,5 աստիճանով նվազեցնելու հաշվին։ Այդպիսի արդյունքի հասնելու համար գիտնականները կոչ են անում կրճատել ջերմոցային գազերի արտանետումը։

Ոչնչացման եզրին գտնվող սառցադաշտերի թվում են Կիլիմանջարո լեռան սառցադաշտը, իտալական Ալպերում գտնվող սառցադաշտը, ինչպես նաև Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանին՝ Մոնտե-Պերդիդոյի Պիրենեյների սառցադաշտը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին

Ձեզ գուցե հետաքրքրի