Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:41 06-11-2022

Գիտեմ, թե ՀՌՀ նախագահը ում դռները չոքելով է զբաղեցրել այդ պաշտոնը. Անժելա Թովմասյան

Օրեր առաջ ՀՌՀ-ում տեղի է ունեցել հանրային մուլտիպլեքս լինցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների վարկանիշակին քվեարկություն։ Բանն այն է, որ մրցույթին մասնակցել է Հայկական երկրորդ հեռուստաալիք ՍՊԸ-ն և Հայաստանի հանրային հեռուստաընկերության ՓԲԸ-ն, իսկ հանրային հեռուստաընկերությունը 78 միավորով հաղթել է մրցույթում։

Ըստ լրագրող Անժելա Թովմասյանի, երբ հարց են տվել Տիգրան Հակոբյանին, թե ինչո՞ւ պետք է չհաղթի հայկական երկրորդ հեռուստաալիքը՝ Հակոբյանն ասել է, որ այդ ալիքով հեռարձակվում է «Հայելի ակումբը», որի հիմնադիրը հենց Անժելա Թովմասյանն է։

Թովմասյանի խոսքով, երբ տարիներ առաջ լիցենզավորումից զրկվեց Հ2-ը , այդ ժամանակ «Հայելի ակումբ»-ի սփռումը դեռևս չկար, ինչո՞ւ այժմ որոշվեց, որ պատճառը հենց «Հայելի ակումբի»-ի հեռարձակումն է։

«Այն ժամանակ «Արմնյուզով» էր հեռարձակվում «Հայելի ակումբը»-ը, ինչո՞ւ այդ ժամանակ լիցենզիայից չզրկեցիք «Արմնյուզը», այսպիսի տխմարագույն ու անհեթեթ պատասխան է փորձում տալ ՀՌՀ նախագահը»։

Թովմասյանն իր տեսանյութում մանրամասնել է, թե ինչպես է Տիգրան Հակոբյանը զբաղեցրել ՀՌՀ-ի նախագահի պաշտոնը.

«Ես գիտեմ, թե ինչ միջոցներով, ում դռներին չոքելով է զբաղեցրել այդ պաշտոնը։ Այս աբիժնիկը ինչ-որ խորքային խնդիր ունի «Հայելի» ակումբի նկատմամբ, ու իմ անձի, որովհետև երբ տարբեր տեղեր էի աշխատում, գիտեի, որ զանգում ասում էր, լուծեք «Հայելու առաջ» հաղորդման հարցերը։

Թովմասյանը նաև տեսանյութում մանրամասներ է ներկայացրել՝ Տիգրան Հակոբյանը՝ 184 մլն դրամ հափշտակելու մեջ։

Իհարկե, Անժելա Թովմասյանի այս հոլովակն անպատասխան չի մնացել սույն պարոնի կողմից, ով իր ֆեյսբուքյան էջում, ">տեղադրելով՝ իր ասելով ատելության խոսք տարածող սքրինշոթներ հատուկ ընտրված, որտեղ վերնագրերն առանձնացված են, մասնավորապես նշել է.

«Ստիպված եմ հրապարակավ արձագանքել (առաջին եւ, հուսով եմ, վերջին անգամ) «Հայելի ակումբի» ղեկավարի կողմից իմ հասցեին հաճախակի հնչող վիրավորանքներին ու մեղադրանքներին (կարծում եմ՝ բոլորը ծանոթ են տ-ն Ա.Թովմասյանի խոսքի յուրահատուկ ոճին ու բառամթերքին):

Պնդում եմ իմ այն կարծիքը, որ «Հայելի ակումբն» արդեն տեւական ժամանակ է, ինչ վերածվել է ատելություն, թշնամանք, ապատեղեկատվություն, կեղծիք, սադրանք, բռնության կոչեր, խուճապ, ադրբեջանական պրոպագանդիստական նարատիվներ տարածող «տեղեկատվական» հարթակի:

Նման բովանդակության սփռումը ստեղծում է թունավոր միջավայր, հոգեբանական վատ ազդեցություն է թողնում հանրության վրա, տանում է մարդկանց սոցիալական, քաղաքական, մշակութային դեգրադացիայի: Դա այդպես է, անկախ նրանից թե տ-ն Անժելան այդ ամենը գիտակցում է, թե՝ ոչ»։

Իհարկե, փորձեցինք նաև պատասխան գրառման համար մեկնաբանություն լսել Անժելա Թովմասյանից, ով մեզ հետ զրույցում ասաց. «Գիտեք, տեսանյութում ամեն բան ասել եմ։ Այլևս հարկ չեմ համարում նույն բանը նորից ասել։ Իմ՝ «Հայելի» մամուլի ակումբի էջում ամեն ինչ ասել եմ իր վերաբերյալ»։

Ամենից շատ դիտված

21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս